Անդրանիկ Արմենի Աղաջանյան

Գլխավոր / Անդրանիկ Արմենի Աղաջանյան

Անդրանիկ Արմենի Աղաջանյան

«Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Անդրանիկ Արմենի Աղաջանյանը, ծնվել  1989 թ.-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: 1996 – 2006 թթ. սովորել է տեղի, Մ. Խորենացու անվան, թիվ 5 միջնակարգ դպրոցում:

2006-2010 թթ. սովորել է ք.Երևանի ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետում և ստացել ճարտարագիտության բակալավրի որակավորում «Տեղեկատվական չափողական տեխնիկա և տեխնոլոգիա» մասնագիտությամբ:

2010-2012 թթ. սովորել է ք Երևանի ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետում և ստացել ճարտարագիտության մագիստրոսի որակավորում «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ:

2012-2015 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի առկա ասպիրնտուրայում, պաշտպանել ատենախոսություն՝ «Ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակները արդի տեխնոլոգիական գործընթացերում» թեմայով, և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2011 թ. – ից մինչ այսօր աշխատում է Ինժեներական քաղաքի «Փրոջեկտ Ինտեգրեշն» ընկերությունում որպես գլխավոր ինժեներ: