Լիանա Ալբերտի Հայրապետյան

Գլխավոր / Լիանա Ալբերտի Հայրապետյան

Լիանա Ալբերտի Հայրապետյան

Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտական քարտուղար

Լիանա Ալբերտի Հայրապետյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 5-ին Սևանում։ 1994 թվականին ավարտել է ք. Սևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը։ 1994 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 1998 թվականին ավարտել է ՀՊՃՀ բակալավրական կրթական ծրագրով ուսուցումը։ 2000 թվականին ավարտել է ՀՊՃՀ մագիստրատուրան։ 2003 թվականին ավարտել է ՀՊՃՀ ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2000 թվականից ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնում:

2013 թվականից առ այսօր ՀԱՊՀ Ընդերքաբանության և լեռնամետալուրգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալն է։

2006 թվականին Լ. Հայրապետյանը ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Լ. Հայրապետյանը 10 գիտական հոդվածի, 1 ուսումնամեթոդական ձեռնարկի և 1 ուսումնական ձեռնարկի հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 2 դուստր։