Էդուարդ Նշանի Մանուկյան

Գլխավոր / Էդուարդ Նշանի Մանուկյան

Էդուարդ Նշանի Մանուկյան

«Մեքենայական թարգմանություն» բազային լաբորատորիայի գիտական ղեկավար

Էդուարդ Նշանի Մանուկյանը ծնվել է 1945 թվականի  դեկտեմբերի 10-ին Երևանում: Ավարտել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան թին 32 միջնակարգ դպրոցը: 1968 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական  ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1968 թվականին ԵրՊԻ-ի Հաշվիչ տեխնիկայի ամբիոնում՝ որպես ասիստենտ:

1970-1973 թվականներին եղել է ԵրՊԻ-ի ավագ դասախոս:

1973-1989 թվականներին` ԵրՊԻ-ի Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի դոցենտ:

1989-2001 թվականին` ԵրՊԻ-ի (հետագայում` ՀՊՃՀ) Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

2001-2010 թվականներին` ՀՊՃՀ Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր:

2002 թվականից առ այսօր «Մեքենայական թարգմանություն» բազային լաբորատորիայի գիտական ղեկավարն է:

2010 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի պրոֆեսոր է:

1973 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1989 թվականին` դոկտորի գիտական աստիճան։

Մոտ 130 գիտական աշխատությունների հեղինակ է: