Բակալավր-2024

Գլխավոր / Դիմորդ / Բակալավր-2024

2024/2025 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության քննությունների հայտագրման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլի դիմում հայտերը կընդունվեն ապրիլի 18-ից մայիսի 10-ը առցանց՝ ԳԹԿ-ի www.dimord.am կայքում։

Ներբուհական «գծանկար»,«գծագրություն» կամ «կոմպոզիցիա»առարկաներից յուրաքանչյուր քննության համար դիմորդը 1500 ՀՀ դրամ պետք է վճարի ՀԱՊՀ հիմնադրամ, «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930004534910100 հաշվեհամարին (ստացող բաժնում նշելով ՀԱՊՀ հիմնադրամ, իսկ նպատակ բաժնում՝ ներբուհական քննությունների վճար և դիմորդի ԱՆՈւՆ ԱԶԳԱՆՈւՆ) և անդորրագիրը վերբեռնի dimord.am-ում:

 

Արտոնություններ

Համաձայն ՀՀ Կառավարության 1 ապրիլի 2021 թվականի 469-Ն որոշման՝ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվելու դեպքերն են.

Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները).

2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում են մրցույթից դուրս։

Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան, մեգապոլիսների, Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:

1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները կամ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են բուհ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից: