Ջերմաէներգետիկա

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Ջերմաէներգետիկա

«Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոն

Ջերմաէներգետիկա մասնագիտությամբ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն կընձեռնեն շրջանավարտերին իրականացնել մասնագիտական գործունեություն ջերմաէներգետիկակական օբյեկտներում (շոգե և գազատուրբինային ջերմային էլեկտրակայաններում, ջերմության արտադրության, բաշխման և օգտագործման տեխնոլոգիական համակարգերում, գերատեսչական, նախագծակոնստրուկտորային և գիտահետազոտական կազմակերպություններում) ՝ նպատակաուղղված էներգաարդյունավետ ու հուսալի տեխնոլոգիաների և համակարգերի նախագծմանը, շահագործմանը և կատարելագործմանը:

Ջերմաէներգետիկա մասնագիտությունը պահանջարկված է  ջերմային էներգետիկա, ատոմային էներգետիկա, արդյունաբերական ջերմաէներգետիկա, շրջակա միջավայրի պաշտպանություն էներգետիկայի ճյուղում, էներգիայի արտադրության, բաշխման և օգտագործման տեխնոլոգիաներ, Էներգախնայողական և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ ճյուղերում և ոլորտներում:

Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել որպես՝

  • ճարտարագետ-կոնստրուկտոր,
  • ճարտարագետ-տեխնոլոգ,
  • ճարտարագետ-շահագործող,
  • մոնտաժող-կարգաբերող,
  • էներգետիկ,
  • էներգետիկ-էկոլոգ:

«Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • Երևանի «ՋԷԿ» ՓԲԸ,
  • «ՀԱԷԿ» ՓԲԸ,
  • Գազպրոմ «Հրազդան-5» հիմնարկ,
  • «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ,
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ,
  • Հայաստանի էլեկտրաէներգահամակարգի «Օպերատոր» ՓԲԸ,
  • «Հայատոմ ԳՀԻ»,
  • ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
  • ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե,
  • Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ,
  • «Տեխատոմէներգո» ՓԲԸ,
  • Հայաստանի ամերիկյան համալսարան,
  • Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն (МАГАТЭ),
  • Ռուսաստանի Դաշնության «Ազգային հետազոտական միջուկային համալսարան» (МИФИ):