Լոգիստիկա

«Տնտեսագիտություն և փոխադրումների կազմակերպում» ամբիոն

«Լոգիստիկա»  կրթական ծրագրի նպատակն է ուսումնասիրել լոգիստիկայի զարգաց­ման հայեցակարգային դրույթները, լոգիտիկական մոտեցումների ներդրման հնա­րա­վո­րությունները և զարգացման խնդիրները ՀՀ տնտեսական համակարգում,  ինչպես նաև կազմակերպություններում լոգիստիկական գործունեության կառավարման կազ­մա­կերպման, ռազմավարական պլանավորման և կանխատեսման հիմնական ուղ­ղութ­յունները:

Այս կրթական ծրագրով  ուսանողները ստանում են անհրաժեշտ գիտելիքներ լո­գիս­տիկ ծախսերի կառավարման ժամանակակից ձևերի և մեթոդների վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան ապագա մասնագետներին լուծելու ձեռնարկության լոգիստիկական գործունեության  կառավարման համակարգում առաջացող խնդիր­նե­­րը և ընտրելու  լոգիստիկ ծախսերի իջեցման արդյունավետ տարբերակներ:

Բակալավրական ծրագրով սովորող ուսանողներն ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են մարքեթինգ, լոգիստիկայի հիմունքներ, իրավագիտություն, համակարգերի տեսություն: Շրջանավարտները կարող են աշխատել տարբեր կազմակերպություններում ցու­ցա­բերելով լոգիստիկ ծախսերի ձևավորման և դրանց արդյունավետ կառավարման ժամանակակից մոտեցումներ և անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև կարող են գտնել լոգիստիկ  ծախսերի կառավարման օպտիմալ լուծումներ և կիրառել գործ­նական աշխատանքում։ Կրթական ծրագրերի դասընթացներում շեշտը դրվում է տրանսպորտային համակարգերի գործունեության տեսական հիմունքների ուսումնասիրման վրա:

Լավագույն շրջանավարտները ներկայումս հաջողությամբ աշխատում են հեևյալ կազմակերպություններում՝

  • «Ուրբան լոջիստիք սերվիսիս» ՓԲԸ,
  • «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ,
  • «Պրոֆմետ» ՍՊԸ,
  • «Գեբրյուդր վայս» ընկերություն:

«Տնտեսագիտություն և փոխադրումների կազմակերպում» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Ուրբան Լոգիստիք Սերվիս ՓԲԸ,
  • Երևանի Էլեկտրաապարատ ԲԲԸ,
  • Պրոֆմետ ՍՊԸ: