Շրջակա միջավայրի պահպանություն էներգետիկայի ոլորտում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Շրջակա միջավայրի պահպանություն էներգետիկայի ոլորտում

Ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն կընձեռնեն շրջանավարտերին իրականացնել մասնագիտական գործունեություն էներգետիկական և այլ արդյունաբերական օբյեկտներում (ջերմային և ատոմային էլեկտրակայաններում, բնապահպանական մոնիտորինգի, փորձաքննության և աուդիտի կազմակերպություններում, գերատեսչական, նախագծակոնստրուկտորային և գիտահետազոտական կազմակերպություններում) ՝ նպատակաուղղված համապատասխան օբյեկտների էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների և համակարգերի նախագծմանը, շահագործմանը և կատարելագործմանը:

Ամբիոնի մասնագիտություններն այսօր պահանջարկված են հետևյալ ճյուղերում և ոլորտներում՝

  • ջերմային էներգետիկա,
  • ատոմային էներգետիկա,
  • արդյունաբերական ջերմաէներգետիկա,
  • շրջակա միջավայրի պաշտպանություն էներգետիկայի ճյուղում,
  • էներգիայի արտադրության, բաշխման և օգտագործման տեխնոլոգիաներ,
  • Էներգախնայողական և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ:

Ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • «Երևաի ՋԷԿ» ՓԲԸ
  • «ՀԱԷԿ»ՓԲԸ
  • Գազպրոմ «Հրազդան-5» հիմնարկ
  • «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ
  • Հայաստանի էլեկտրաէներգահամակարգի «Օպերատոր» ՓԲԸ
  • «Հայատոմ ԳՀԻ»
  • ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
  • ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
  • Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
  • «Տեխատոմէներգո» ՓԲԸ
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
  • Հայաստանի ամերիկյան համալսարան
  • ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտ
  • Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն (МАГАТЭ)
  • Ռուսաստանի Դաշնության <Ազգային հետազոտական միջուկային համալսարան> (МИФИ)