Էլեկտրաէներգետիկա

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Էլեկտրաէներգետիկա

«Էլեկտրաէներգետիկա» ամբիոնն

Ծրագրի նպատակ է՝ ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ` Հայաստանում էներգետիկայի ոլորտում էլեկտրական էներգիաների արտադրության կազմակերպման և էներգետիկայի հետագա զարգացման համար, պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ`տարբեր ֆունկցիոնալ նշանակության էներգետիկական տեղակայանքների և համակարգերի նախագծման, շահագործման, սպասարկման և փորձարկման համար: Ծրագրի իրականացման համար առկա են ուսումնական տարածքները, մասնագիտական լսարանները, լաբորատորիաները համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով ծրագրի մասնագիտական մոդուլների գծով:

Էլեկտրաէներգետիկա մասնագրտությունում առկա են երեք մասնագիտացումներ՝

  • Էլեկտրաէներգետիկա,
  • էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր,
  • էլեկտրամատակարարում:

Էլեկտրաէներգետիկա մասագիտացմամբ ավարտած ուսանողը ի վիճակի է լուծել գործնական խնդիրներ, որոնք կապված են էլեկտրաէներգետիկական համակարգերի և ցանցերի նախագծմանը, կառուցմանը և շահագործմանը, ինչպես նաև արտադրված էլեկտրական էներգիան դեպի սպառիչները հասցնելու հետ կապված հարցեր:

էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր մասագիտացմամբ ավարտած ուսանողը ձեռք է բերում գիտելիքներ ժամանակակից էլեկտրաէներգետիկական համակարգերի և ցանցերի կառուցվածքային տարրերի, բնութագրերի, համակարգերում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացին, էլեկտրական ցանցերի ռեժիմների հաշվարկների մեթոդների, հմտություններ էլեկտրաէներգետիկական համակարգերի և էլեկտրական ցանցերի նախագծման տեխնիկատնտեսական հիմունքներին:

էլեկտրամատակարարում մասագիտությամբ ավարտած ուսանողը ձեռք է բերում գիտելիքներ էլեկտրամատակարարման համակարգում (ԷՄՀ) օգտագործվող էլեկտրաընդունիչների և դրանց դասակարգման, էլեկտրական բեռնվածությունների հաշվարկման եղանակների, ենթակայանների ընտրության, դրանց միացման սխեմաների, բարձր և ցածր լարման կոմուտացիոն և պաշտպանական սարքերի վերաբերյալ:

Հայաստանի ազգային պոլիտենիկական համալսարանի «Գերազանցության» կենտրոնի և աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների համատեղ գործունեության շնորհիվ հնարավոր է պատրաստել արհեստավարժ մասնագետներ «էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր», « Էլեկտրամատակարարում» մասագիտությամբ:

Գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են անվանական կրթաթոշակ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 250000 դրամ(500 $) ամսական:

«Էլեկտրաէներգետիկա» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • «էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ,
  • «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ,
  • «Երքաղլույս» ՓԲԸ,
  • «Հայաստանի էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ,
  • «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ,
  • «ՄԷԿ» ՓԲԸ,
  • «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաշվարկային կենտրոն» ՓԲԸ,
  • «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» ՓԲԸ,
  • «Էներգանորոգում» ՓԲԸ,
  • «Տեք-Կոնստրաքտ» ՓԲԸ,
  • «ԴԻ ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ: