Տնտեսագիտություն տրանսպորտի ճյուղում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տնտեսագիտություն տրանսպորտի ճյուղում

Նշված կրթական ծրագրով ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական կարողություններ ու հմտություններ քաղաքացիական ավիացիայի ձեռնարկությունների, ավիաընկերությունների և օդանավակայանների կառավարման, դրանց գործունեության վերլուծության, պլանավորման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են այդ ընկերությունների ֆինանսական, մարքեթինգային կառավարման, ռիսկայնության աստիճանի գնահատման, օպտիմալ որոշումների ընդունման տեսանկյունից: Վերը նշված հմտություններն ու կարողությունները անհրաժեշտ են հենք շրջանավարտների հետագա մասնագիտական գործունեության արդյունավետ իրականացման և մասնագիտական առաջընթացի համար:

Շրջանավարտները կարող են աշխատել ավիացիոն բնագավառի և հարակից բնագավառների կազմակերպություններում, որոնք զբաղվում են քաղավիացիայի օդանավերի սպասարկումով և շահագործումով, օդանավակայաններում, ապահո­վագ­րական և տուրիստական ընկերություններում:

Լավագույն շրջանավարտները ներկայումս հաջողությամբ աշխատում են հեևյալ կազմա­կեր­պություններում՝

  • ՀՀ Քաղա­քացիական ավիացիայի կոմիտեյում,
  • Ֆինանսների նախարարությունում,
  • Զվարթնոց միջազգային օդանավակայանում,
  • ՍԻԼ Ինշուրանս ապահովագրական ընկերություններում,
  • Չեխիայի Հանրապետության Զլին քաղաքի օդանավակայանում և այլն:

Ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե,
  • Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ,
  • Հայաէրոնավիգացիա ՓԲԸ,
  • Արմենիա Ավիաընկերություն, Արմենիա Էյրվեյզ,
  • Ֆլայ Արմենիա Էյրվեյզ,
  • Ինգոարմենիա ապահովագրական ՓԲԸ: