Տնտեսագիտութուն բնօգտագործման ճյուղում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տնտեսագիտութուն բնօգտագործման ճյուղում

Տնտեսագիտություն (բնօգտագործման  ճյուղում)

Տնտեսագիտություն (բնօգտագործման  ճյուղում) ուսանում են միջազգային ստանդարտներին և Հայաստանի տնտեսության ժամանակակից մարտահրավերներին համահունչ մշակված ուսումնական պլաններով և ծրագրերով ու արդյունքում հաջողությամբ աշխատում են հանրապետության առաջատար հանքարդյունաբերական, մետալուրգիական և այլ բնօգտագործող ընկերություններում, նախարարություններում, բանկերում, միջազգային կազմակերպություններում, այլ ոլորտներում:

Հաշվի առնելով, բնօգտագործման ոլորտի, հատկապես լեռնամետալուրգիական արդյունաբերւթյան առաջատարի դերը ՀՀ տնտեսությունում, հեռանկարում կշարունակի աճել սեկտորի կողմից թողարկվող մասնագետների նկատմամբ պահանջարկը:Տնտեսագիտություն (բնօգտագործման  ճյուղում) մասնագիտությամբ շրջանավարտները ստանում են տնտեսագիտության բակալավրի որակավորում,  ընտրելով այս մասնագիտությունը, շրջանավարտները կարող են աշխատել բնական՝ հանքային, ջրային, անտառային, հողային ռեսուրսները շահագործող ոլորտներում, ինչպես նաև բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներով զբաղվող գիտական կառույցներում, էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարություններում, միջազգային կազմակերպություններում,ֆինանսական և բանկային կառույցներում, բնական պաշարների  կառավարման այլ բնագավառներում:

Ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Քրոնիմետ Մայնինգ» ՓԲԸ,
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեո Պռո Մայինինգ» ՍՊԸ,
  • «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Չաարատ» ՓԲԸ,
  • «Սոթքի ոսկու բացահանք», «Գեո Պռո Մայինինգ Գոլդ» ՍՊԸ,
  • «Արարատի ոսկու կորզման Ֆաբրիկա», «Գեո Պռո Մայինինգ Գոլդ» ՍՊԸ,
  • «Մեղրաձորի ոսկու հանքարան», «Մեղրաձոր Գոլդ՛ ՍՊԸ,
  • «Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Թեղուտ»ՓԲԸ,
  • «Կաշենի պղնձամոլիբդենային կոմբինատ» «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ (ԼՂՀ),
  • «Ավանի աղի հանք»,
  • «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ,
  • «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ,
  • «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ,
  • «Ընդերքի» գործակալություն և այլն: