Սարվիա Թեք ՍՊԸ-ն հրավիրում է մասնակցելու Ինժեներ կոնստրուկտորի (CAD engineering) անվճար դասընթացին

Սարվիա Թեք ՍՊԸ-ն հրավիրում է մասնակցելու Ինժեներ կոնստրուկտորի (CAD engineering) անվճար դասընթացին

Սարվիա Թեք ՍՊԸն հրավիրում է մասնակցելու Ինժեներ կոնստրուկտորի (CAD engineering) անվճար դասընթացին, որը բացառիկ հնարավորություն է զբաղվելու նորարարական մեքենաշինական արտադրանքի մշակմամբ: CAD engineering դասընթացի ընթացքում կծանոթանաք նախագծման սկզբունքներին, CAD մոդելավորմանը, կմասնակցեք նախագծերի՝ տարբեր մեքենաշինական   արտադրանքների նախագծմանը, և, արդյունքում, հնարավորության կստանք ստանալու աշխատանքի առաջարկ անմիջապես կազմակերպության կողմից՝ ցուցաբերած արդյունքների հիման վրա:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հասկանալ/սովորել CAD դիզայն:
  • Սովորել ստեղծել արտադրանքի գծագրեր՝ օգտագործելով 2D և 3D CAD հավելվածը:
  • Հասկանալ/սովորել GD&T:
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտությունների կիրառում՝ հանձնարարված նախագծի(ների) հետ կապված գործողություններն ավարտելու համար:
  • Սովորել/Մշակել պրեզենտացիաներ:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտության կամ 2-րդ կուրսից բարձր ուսանողների համար (մեքենաշինություն, արդյունաբերական դիզայն, տրանսպորտ և հարակից ոլորտներ):
  • Մոտիվացված և եռանդուն ուսանող՝ սովորելու ցանկությամբ:
  • Հայերենի իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Վերլուծական և հետազոտական հմտություններ:
  • Հաղորդակցման, ժամանակի կառավարման և խնդիրների լուծման հմտություններ:
  • Ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմում աշխատելու ունակություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականները [email protected] էլ․փոստին՝ վերնագրի դաշտում նշելով “Internship Study”։

Նշենք, որ ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի, և դասընթացի մասնակիցները կընտրվեն հարցազրույցի արդյունքում: 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝  2022թ․ մայսի 10:

ԼՐԱՑՈւՑԻՉ

  • Դասընթացը կիրականացվի մասնակիցների հետ համաձայնեցված ժամերին՝ հիմնական դասերին չխանգարելու նպատակով:

 

  • Տևողությունը: Նախատեսվում է դասընթացը սկսել 2022թ․ մայիսի II-րդ կեսին՝ 3-4 ամիս տևողությամբ: