Պոլիտեխնիկում տեղի կունենա ԱՊՀ 30-ամյակին նվիրված միասնական դաս

Պոլիտեխնիկում տեղի կունենա ԱՊՀ 30-ամյակին նվիրված միասնական դաս

Հոկտեմբերի 6-ին Պոլիտեխնիկի 1301 լսարանում ժամը 14:30 տեղի կունենա միասնական դաս՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Տնտեսական խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրով՝ նվիրված ԱՊՀ 30-ամյակին:

Դասի նպատակն է ուսանողական համայնքին ծանոթացնելու ԱՊՀ-ի ստեղծման և հետխորհրդային տարածքում որպես խոշորագույն ինտեգրացիոն կազմակերպության աշխատանքների և  խնդիրների մասին, ԱՊՀ անդամ պետությունների ժամանակակից զարգացման գործում համագործակցության, գործունեության հիմնական ուղղությունների և դերի մասին:

Դասի կարևորագույն խնդիրներից են հանդիսանում ուսանողական համայնքի շրջանում պատկերացումների ձևավորումը ԱՊՀ- ի անդամ  պետությունների համակողմանի և համաչափ զարգացման և  տարբեր ոլորտներում նրանց միջև առկա համագործակցությանը նպաստող ինտեգրացիոն կառույցի աշխատանքի հիմնական նպատակների և  ուղղությունների, ինչպես նաև  վեճերի և հակամարտությունների լուծմանն ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը միտված  գործողությունների վերաբերյալ:

Միասնական դասի շրջանակներում Պոլիտեխնիկը կհյուրընկալի ներկայացուցիչների «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնից, ինչպես նաև  «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնից: