Instigate Mobile hայտարարում է երկամսյա վարձատրվող ուսնակության (Paid internship) հնարավորություն ընկերության ինժեներական նախագծերում` վեբ և մոբայլ ուղղություններով

Instigate Mobile hայտարարում է երկամսյա վարձատրվող ուսնակության (Paid internship) հնարավորություն ընկերության ինժեներական նախագծերում` վեբ և մոբայլ ուղղություններով

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՍԿՍԵԼՈւ ՀԱՄԱՐ

Տրամաբանություն, ալգորիթմական մտածելակերպ,
մաթեմատիկա առարկայից հիմնարար գիտելիքներ (դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վերլուծություն, գծային հանրահաշիվ և այլն),
C, C++ ծրագրավորման լեզուների փորձ (այլ ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
անգլերենի բավարար իմացություն, տեխնիկական գրականություն կարդալու ունակություն,
նպատակասլացություն, սովորելու ձգտում։

 Ի՞ՆՉ ԵՔ ԴՈւՔ ՁԵՌՔ ԲԵՐՈւՄ

Սովորել և աշխատել իրական նախագծերի վրա ներգրավված լինելով բարդ ծրագրային լուծումների մշակման ամբողջ գործընթացում,
տիրապետել տեղեկատվական արդի տեխնոլոգիաներին, գործիքաշարին` աշխատելով բազմաբնույթ իրական նախագծերի վրա,
աշխատել ընկերության փորձառու և առաջատար մասնագետների հետ,
զարգացնել անհատական և թիմային աշխատանքի հմտություններ։

ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Գրավոր թեստավորում և բանավոր հարցազրույց։

ԿԱՐԵՒՈՐ Ուսնակության համար ոչ բավարար միավորներ հավաքած դիմորդներից լավագույններին հնարավորություն կտրվի մասնակցել Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի անվճար դասընթացին՝ անհրաժեշտ գիտելիքների բացը լրացնելու համար։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Ցանկացողները կարող են ուղարկել PDF ֆորմատով CV [email protected] հասցեին մինչև ապրիլի 30-ը՝ նամակի Վերնագիր տողում պարտադիր նշելով “Application for Paid internship”։

 ԼՐԱՑՈւՑԻՉ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆ

Նախնական մեկնարկը՝ մայիս, 2022թ․

Ուսնակության գրաֆիկը՝ շաբաթական 5 օր / 40 ժամ

ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐ

Լավագույն ուսանողներին հնարավորություն կտրվի ուսնակությունը համատեղել համալսարանական դասերի հետ:

Աշխատանքի առաջարկ՝ երկամսյա վճարովի ուսնակության հաջող ավարտից հետո: