Ինժեներ-էներգետիկ Արփիսոլարում

Ինժեներ-էներգետիկ Արփիսոլարում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՊԱՇՏՈՆԸ`    ԻՆԺԵՆԵՐ-ԷՆԵՐԳԵՏԻԿ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ      ԱՐՓԻՍՈԼԱՐ ՍՊԸ
ՈԼՈՐՏ ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ Մրցակցային
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՀՀ, Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ. 12/3 փող.
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Երկարաժամկետ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ Բարձրագույն տեխնիկական կրթություն Էներգետիկա ոլորտի
ՊԱՀԱՆՋՎՈՂ  ԼԵԶՈՒՆԵՐ Հայերեն, ռուսերեն, անգլերեն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Արփիսոլար»-ը հրավիրում է համալրելու  Ինժեներ-էներգետիկի թափուր պաշտոնը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.Արևային համակարգերի էներգետիկ լուծումների առաջադրում:
2.Համապատասխան նյութածախսի հաշվարկի վարում:
3.Էլեկտրամոնտաժման աշխատանքների կատարման և դրանց արդյունավետության վերահսկողություն:
4.Ըստ անհրաժեշտության՝ այցելություն արևային համակարգերի տեղակայման վայր, նախագծերի կազմում:
5.Անհրաժեշտ Էներգետիկ տվյալների վերլուծություն:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Աշխատանքային փորձը Այլընտրանքային էներգիայի ոլորտում կդիտվի որպես առավելություն:
2. AutoCad ծրագրի իմացություն:
3. Նախաձեռնողականություն և ժամկետները պահպանելու կարողություն:
4.Պատասխանատվություն և հետևողականություն աշխատանքի նկատմամբ:
5.Միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու և ժամկետները պահպանելու ունակություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Համապատասխան թեկնածուները կարող են իրենց CV ուղարկել [email protected]  էլ. հասցեին` Թեմա (Subject) դաշտում  նշելով  պաշտոնի անվանումը, որին դիմում եք:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 077-07-17-38 հեռախոսահամարով:
ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ /նշված չէ/
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
vՄասնագիտական աճ գրանցելու հնարավորություն:
vԴրական և զարգացող թիմ:
Աշխատանքային գրաֆիկը՝ Երկ-Ուրբ՝ ժամը 09:00-18:00:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Արփի Սոլար ընկերությունը հիմնադրվելով 2012 թվականին՝ գրանցում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործունեության ծավալմամբ և նպաստում Հայաստանում այլընտրանքային /արևային/ էներգետիկայի ոլորտի զարգացմանը, էներգիայի գեներացման պրոցեսի դյուրին, մատչելի և անխոչընդոտ դարձնելուն. ՀՀ-ում Արփի Սոլարն արդեն իսկ իրականացրել է միջազգային ստանդարտներին համապատասխան 15000-ից ավել տարբեր ծավալների տեղադրումներ՝ ընկերության փորձառու մասնագետների ներգրավվմամբ: