ՊՐՈՅԵԿՏ-ՄԵՆԵՋԵՐ ASEDL-ում

ՊՐՈՅԵԿՏ-ՄԵՆԵՋԵՐ ASEDL-ում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՊԱՇՏՈՆԸ`    ՊՐՈՅԵԿՏ-ՄԵՆԵՋԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ      ASEDL
ՈԼՈՐՏ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ /նշված չէ/
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՀՀ, Երևան, Ջրվեժ / ԱՍԷԴԼ-ի նորաբաց գործարան/
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Երկարաժամկետ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ

 

Բարձրագույն/թերի տեխնիկական կրթություն
ՊԱՀԱՆՋՎՈՂ  ԼԵԶՈՒՆԵՐ Հայերեն, ռուսերեն, անգլերեն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ASEDL-ը հրավիրում է համալրելու Պրոյեկտ մենեջերի թափուր պաշտոնը / օդափոխվող ֆասադային համակարգեր/:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.Ընկերության անունից համագործակցում է  կառուցապատողների և պրոյեկտի շահառու հանդիասացող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

2.Պրոյեկտի համակարգում և կառավարում պրոյեկտի ռեալիզացման բոլոր փուլերում:

3.Պլանավորում է պրոյեկտների իրականացման քայլերը, մշակում է զարգացման ռազմավարական պլանը, ժամկետները, պրոյեկտի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները:

4.Ներգրավում է նոր պրոյեկտներ:

5.Վերահսկում է  պրոյեկտի շրջանակներում գծագրման աշխատանքները, կապ է պահում հաճախորդի հետ և ճարտարապետի և/կամ ճարտարագետի հետ, անհրաժեշտության դեպքում իրականացնում է նախագծման աշխատանքներ, մասնագիտական կարծիք է հայտնում գծագրման աշխատանքների որակի վերաբերյալ:

6.Իրականացնում է նյութածախսի հաշվարկ:

7.Քննարկում և ներկայացնում է հաճախորդին արտադրանքի տեղադրման գործընթացը և այն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները:

8.Անհրաժեշտության դեպքում տրամադրում է հաճախորդին ստորագերելու Հանձնման-ընդունման ակտը:

9.Անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն է տրամադրում կոորպորատիվ հաճախորդներին ապրանքատեսականու/ծառայությունների վերաբերյալ:

10.Հանդես է գալիս  արտադրության արդիականացման, արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի, նյութերի, սարքավորումների առաջարկներով:

11.Իրականացնում է շուկայի ուսումնասիրություն, հանդես է գալիս բարելավման առաջարկություններով:

12.Իրականացնում է պատրաստի արտադրանքի որակի վերահսկողություն:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1.Նախագծեր կարդալու հմտություն:
2.AUTOCAD ծրագրի իմացություն:
3.Ֆասադային/ լուսաթափանց կոնստրուկցիաների ենթակառուցվածքների տեխնիկական որակական հատկությունների իմացություն:
4. 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է:
5.Առաջնորդման հմտություններ:
6.Ռազմավարական մտածողություն:
7.Պլանավորման հմտություններ:
8.Հաղորդակցման հմտություններ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ը [email protected] էլ. փոստին՝ նամակի Թեմա բաժնում նշելով համապատասխան հաստիքի անվանումը, որին դումում եք:
Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ /նշված չէ/
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ /նշված չէ/
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն ապակյա և ֆասադային կոնստրուկցիաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում