ԷԼԵԿՏՐԻԿ–ՄԵԽԱՆԻԿ GLASSWORK -ում

ԷԼԵԿՏՐԻԿ–ՄԵԽԱՆԻԿ GLASSWORK -ում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՊԱՇՏՈՆԸ`    ԷԼԵԿՏՐԻԿ–ՄԵԽԱՆԻԿ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ      GLASSWORK
ՈԼՈՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ՆԵՐՄՈՒԾՈՒՄ / ԱՊԱԿԵՊԱՏՈՒՄ
ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ /նշված չէ/
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ Հայաստան, 0089, Երևան, Քոչինյան փող., 13/11 շենք
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Երկարաժամկետ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ

 

Բարձրագույն տեխնիկական կրթություն Էներգետիկայի ոլորտի
ՊԱՀԱՆՋՎՈՂ  ԼԵԶՈՒՆԵՐ Հայերեն, ռուսերեն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ GLASSWORK-ը հրավիրում է համալրելու Էլեկտրիկ-մեխանիկի թափուր պաշտոնը՝  պատասխանատու լինելու Ընկերության անխափան էլեկտրոէներգիայի մատակարարման համար և վերահսկելու  էլեկտրոսարքավորումների անխափան աշխատանքը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.Կատարում է էլեկտրական և մեխանիկական հանգույցների նորոգման աշխատանքներ:
2.Հետևում է հաստոցների անխափան աշխատանքին և ընկերությանը պատկանող տարածքների էլեկտրոէներգիայի անխափան մատակարարմանը:
3.Վերահսկում է արտադրամասերի և գրասենյակների էլեկտրամատակարարման գործընթացը:
4.Ստուգում և կարգաբերում է ընկերության Էլեկտրական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը՝ համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի։
5.Իրականացնում է էլեկտրոսարքավորումների  ամենօրյա ստուգումներ, անհրաժեշտության դեպքում՝ նորոգում։
6.Հետևում է օդափոխման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքին։
7.Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների շրջանակում այլ գործառույթներ:
8.Իրավասու է աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների մասին բարձրաձայնել և գտնել օպտիմալ լուծում:
9.Իրավասու է հանդես գալ բարելավման առաջարկներով:
10.Իրավասու է էլեկտրասարքավորումների սխալ օգտագործման դեպքում անհապաղ կազմակերպել էլեկտրամատակարարման անջատման գործընթացը՝ վթարների ռիսկը զրոյանելու համար։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ -Արտադրական հաստոցների աշխատանքի նորմերի իմացություն:
-Համակարգչից օգտվելու ունակություն:
-Թիմում աշխատելու հմտություն:
-Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ը [email protected] էլ. փոստին՝ նամակի Թեմա բաժնում նշելով համապատասխան հաստիքի անվանումը, որին դումում եք:
Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ /նշված չէ/
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ /նշված չէ/
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ GLASSWORKկառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ճարտարապետական ու դիզայներական ընկերություններին առաջարկում է մասնավոր տների և վիլլաների և այլ օբյեկտների ապակեպատման ծառայություններ ու ֆասադային կոնստրուկցիաների լուծումներ՝ ամենաորակյալ նյութերով և պրոֆեսիոնալ կատարմամբ։
Մանրամասների համար այցելեք՝ https://www.glasswork.am/: