ԱՎՏՈՄԵԽԱՆԻԿ GLASSWORK -ում

ԱՎՏՈՄԵԽԱՆԻԿ GLASSWORK -ում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՊԱՇՏՈՆԸ`    ԱՎՏՈՄԵԽԱՆԻԿ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ      GLASSWORK
ՈԼՈՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ՆԵՐՄՈՒԾՈՒՄ / ԱՊԱԿԵՊԱՏՈՒՄ
ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ /նշված չէ/
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ Հայաստան, 0089, Երևան, Քոչինյան փող., 13/11 շենք
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Երկարաժամկետ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ

 

Բարձրագույն տեխնիկական կրթություն համապատասխան ոլորտի
ՊԱՀԱՆՋՎՈՂ  ԼԵԶՈՒՆԵՐ Հայերեն, ռուսերեն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ GLASSWORK-ը հրավիրում է համալրելու Ավտոմեխանիկի թափուր պաշտոնը՝ իրականացնելու կանխարգելիչ և ուղղիչ սպասարկում և մեքենաների վերանորոգում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.Իրականացնում  է մեքենաների կանխարգելիչ սպասարկման և վերանորոգման աշխատանքներ՝ ըստ սահմանված ժամկետների:
2.Ստուգում է մեքենաների սարքինությունը՝ նախքան մեքենայի երթուղի դուրս գալը:
3.Իրականացնում է պլանային տեխսպասարկում, վերահսկում է Ընկերության ավտոմեքենաների տեխվիճակը:
4.Մեքենայի անսարքության կամ խնդիրների հայտնաբերման դեպքում հայտնում է անմիջական ղեկավարին:
5.Պատասխանատու է Ընկերության գույքի և իրեն տրամադրված սարքավորումների համար:
6.Եթե կազմակերպության մեքենան գտնվում է մայրաքաղաքից դուրս և անհրաժեշտություն կա իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ապա մասնագետը մեկնում է մարզեր՝ մեքնաների տեխնիկական խնդիրները տեղում հասկանալու և լուծելու համար:
7.Պահպանում է կազմակերպության աշխատանքային անվտանգության կանոնները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1.Համապատասխան աշխատանքային փորձ:
2.Ֆորդ Տրանզիտ, Սպրինտեր, Վարիո, Օպել մակնիշների մեքենաների վերանորոգման փորձը կդիտվի որպես առավելություն:
3.Թիմում աշխատելու կարողություն:
4.B, C կարգի վարորդական իրավունքի վկայական:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ը [email protected] էլ. փոստին՝ նամակի Թեմա բաժնում նշելով համապատասխան հաստիքի անվանումը, որին դումում եք:
Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ /նշված չէ/:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ /նշված չէ/
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ GLASSWORKկառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ճարտարապետական ու դիզայներական ընկերություններին առաջարկում է մասնավոր տների և վիլլաների և այլ օբյեկտների ապակեպատման ծառայություններ ու ֆասադային կոնստրուկցիաների լուծումներ՝ ամենաորակյալ նյութերով և պրոֆեսիոնալ կատարմամբ։
Մանրամասների համար այցելեք՝ https://www.glasswork.am/: