ՓՈՐՁԱԳԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ՓԲԸ-ում

ՓՈՐՁԱԳԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ՓԲԸ-ում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՊԱՇՏՈՆԸ`    ՓՈՐՁԱԳԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ      ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ՓԲԸ
ՈԼՈՐՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ /նշված չէ/
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՀՀ, ք. Երևան, Աբելյան 6/2
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Երկարաժամկետ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ Բարձրագույն տեխնիկական կրթություն
ՊԱՀԱՆՋՎՈՂ  ԼԵԶՈՒՆԵՐ Հայերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ, անգլերեն՝ բավարար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ՓԲԸ հրավիրում է համալրելու Փորձագետի օգնականի թափուր պաշտոնը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.Իրականացնել վնասված գույքի և այդ վնասված գույքի լուսանկարների զննություն:
2.Կատարված զննության հիման վրա՝ կազմել զննման ակտ/ փոխարինման և վերանորոգման դետալների ցանկ/:
3.Տալ վնասի չափի վերաբերյալ եզրակացություն:
4.Հետևել վերանորոգող կազմակերպությունների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի և ժամկետների պահպանմանը:
5.Ապահովագրական գործընթացում խարդախության դեպքերի հայտնաբերման դեպքում գործը փոխանցել անվտանգության ծառայություն:
6.Կազմել հաշվետվություններ և դրանք ներկայացնել անմիջական ղեկավարին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1.Փորձ մեքենաների վերանորոգման կամ նմանատիպ ոլորտներում:
2.ԱՊՊԱ օրենքի իմացությունը ցանկալի է:
3.Word, Excel-ի լավ իմացություն:
4.ASWA ծրագրի իմացությունը ցանկալի է:
5.Վարորդական վկայականի առկայություն:
6.Ուշադրություն մանրուքների նկատմամբ:
7.Սովորելու ցանկություն և ունակություն:
8.Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
9.Պատասխանատվության բարձր զգացում:
10.Ժամանակի արդյունավետ կառավարում և խնդիրներ լուծելու ունակություն:
11.Թիմայնություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Հետաքրքրված անձինք կարող են դիմել հղումով՝ https://www.ligainsurance.am/hy/vacancies :
ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 30.11.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
v Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո:
v Աշխատակիցների և նրանց ընտանիքի բոլոր անդամների համար Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն:
v 24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ:
v Վճարվող DAY-OFF՝ յուրաքանչյուր եռամսյակ մինչև 3 օր:
v Ճկուն աշխատանքային գրաֆիկ և հեռավար աշխատանքի ճկուն համակարգ:
v Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն:
v Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն:
v Կորպորատիվ ուսուցման համակարգի առկայություն /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/:
v Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու  հնարավորություն /հրավիրված մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/:
v Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն:
v Մասնագիտական կարիերայի աճի հնարավորություն:
v Ֆինանսական աջակցություն աշխատակիցներին՝ ամուսնության, երեխաների ծննդյան և այլ նմանատիպ առիթների կապակցությամբ:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տարատեսակ ապահովագրական ծառայություններ մատուցող: