«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` Երևանի կրթահամալիրի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնատեղի համար:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` Երևանի կրթահամալիրի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնատեղի համար:

Քոլեջի տնօրենի թափուր պաշտոնատեղին կարող են հավակնել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն
բարձրագույն կրթություն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության
ղեկավարման իրավունքի հավաստագիր և մանկավարժական աշխատանքի առնվազն 5 կամ կրթության կառավարման
ոլորտի առնվազն 3, կամ կառավարման ոլորտի առնվազն 5, կամ մասնագիտական առնվազն 5 տարվա ընդհանուր
աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում ՀԱՊՀ ռեկտորի անունով,
2) կադրերի հաշվառման անձնական թերթիկ` 3×4 չափսի 1 գունավոր լուսանկարով,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից,
4) ինքնակենսագրություն (նաև էլեկտրոնային կրիչով),
5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
6) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի
հավաստագրի պատճենը,
7) գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները` հաստատված
սահմանված կարգով (դրանց առկայության դեպքում),
8) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը՝ հաստատված սահմանված կարգով,
9) բնութագիր` տրված աշխատանքի վայրից (տվյալ պահին չաշխատելու դեպքում` նախկին աշխատավայրից),
10) պարգևատրումները, մրցանակները և պատվավոր կոչումները հավաստող փաստաթղթերի պատճենները,
11) հավակնորդի գործունեության ծրագիրը փակ և կնքված փաթեթով (նաև էլեկտրոնային կրիչով):
Քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար դիմումը և կից փաստաթղթերը
հանձնվում են ՀԱՊՀ Գիտական խորհրդի քարտուղարին՝ անձամբ (առձեռն) կամ փոստով՝ պատվիրված նամակով
(Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3213 սենյակ):
Դիմումների ընդունման ժամկետը սահմանվում է ս.թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 22-ը, ժամը 17 00 -ը:
ՌԵԿՏՈՐԱՏ