Հորդանանի Հաշիմյան Թագավորության Յարմուկ համալսարանում նախատեսված 3-րդ «Միջազգային կրթական շաբաթ» միջոցառման հրավեր

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Յարմուկ համալսարանում նախատեսված 3-րդ «Միջազգային կրթական շաբաթ» միջոցառման հրավեր

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Յարմուկ համալսարանը հրավիրում է մասնակցելու իր կողմից
կազմակերպվող 3-րդ «Միջազգային կրթական շաբաթ»-ին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 20-
22-ը Հորդանանի Իրբիդ քաղաքի Յարմուկ համալսարանում:

Միջոցառումը հարթակ կլինի բոլոր մասնակից հաստատությունների միջև գործընկերության, ինչպես նաև
համագործակցության ուղիներ ստեղծելու և լավագույն փորձի փոխանակում իրականացնելու համար:
«Միջազգային կրթական շաբաթ»-ի թեմաներն են՝

  • Արդարություն և ներառականություն բարձրագույն կրթության մեջ
  •  Թվային փոխակերպումը բարձրագույն կրթության մեջ. միտումներ և լավագույն պրակտիկա
  •  Ուսանողների և անձնակազմի շարժունակություն. մարտահրավերներ և հնարավորություններ, ներառյալ
    վիրտուալ փոխանակումը
  •  Նորարարություն և աշխատունակություն
  •  Մասնագիտական կրթության և ուսուցման խթանում

Յուրաքանչյուր մասնակից ինքն է հոգալու իր կեցության ծախսերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է գրել [email protected] էլեկտրոնային փստի հասցեին
կամ զանգահրել +962790143171 հեռախոսահամարով:

Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հղումով:

Հայտերի լրացման վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 16-ը: