Կրթաթոշակ Synopsys Armenia-յի կողմից՝ տեխնոլոգիական ոլորտի ուսանող-աղջիկների համար

Կրթաթոշակ Synopsys Armenia-յի կողմից՝ տեխնոլոգիական ոլորտի ուսանող-աղջիկների համար

Արդեն չորրորդ տարին է Synopsys Armenia -ն կազմակերպում է «GIRLS GO Engineering» մրցույթը՝ տեխնոլոգիական ոլորտում կարիերա սկսել ցանկացող աղջիկներին ոգեշնչելու և խրախուսելու համար:

Եթե՝

երրորդ կամ բարձր կուրսի ուսանող ես,
սովորում ես տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային գիտություն, համակարգչային ճարտարագիտություն (Ավտոմատացում, Ռոբոտաշինություն,
Էլեկտրոնիկա, Մեխատրոնիկա), հեռահաղորդակցություն ուղղություններով,
ունես բարձր առաջադիմություն,
առաջնորդելու կարողություն,
ինչպես նաև բավարար տիրապետում ես անգլերեն լեզվին,

ապա շտապի՛ր դիմել «GIRLS GO Engineering» մրցույթին։

Մենք ունենք հատուկ մրցանակ՝ ԿՐԹԱԹՈՇԱԿ` 2022-2023 ուսումնական տարվա վարձավճար մինչև $1500 չափով:

Եթե համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին, ապա լրացրու Դիմում-հայտի ձևը հղմամբ՝

https://forms.office.com/r/wPf3tbRrd8

և ուղարկի՛ր քո միջին որակական գնահատականի (ՄՈԳ) տեղեկագիրը և ինքնակենսագրականը (CV/Resume) [email protected] էլ․ հասցեին, Վերնագիր դաշտում նշելով «GGE_Անուն Ազգանուն», մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ։
Ծրագրի մանրամասների համար հղմամբ՝
https://www.facebook.com/events/772394543952421  :

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն վերջնական հարցազրույցի կազմակերպիչների հետ:

ՆՇՈՒՄ Բոլոր մասնակիցները կտեղեկացվեն վերջնական արդյունքների մասին անկախ ընտրության արդյունքներից: