ՀԱՊՀ որակի ապահովման վարչության եվ ԱՈւ և ՄԿ կենտրոնի աշխատակիցները մասնակցեցին «Վստահություն և փորձագիտության էթիկա» միջազգային գիտաժողովին

ՀԱՊՀ  որակի ապահովման վարչության եվ ԱՈւ և ՄԿ  կենտրոնի աշխատակիցները մասնակցեցին  «Վստահություն և փորձագիտության էթիկա» միջազգային գիտաժողովին

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող PERITIA նախագծի շրջանակներում  սույն թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ Ծովինար Գրիգորյանը և ԱՈւ և ՄԿԿ մասնագետ Ելենա Կոսոլապովան մասնակցեցին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպված «Վստահություն և փորձագիտության էթիկա» միջազգային գիտաժողովին:

Հիբրիդային ձևաչափով տեղի ունեցած այս գիտաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած տարբեր ոլորտների ավելի քան 65 բանախոսներ քննարկեցին հանրային կյանքում ու քաղաքականության մեջ փորձագետների դերին վերաբերող բարոյագիտական ու նորմատիվ հարցեր:

Նման միջոցառումներին մասնակցությունը կարևոր է միջազգային փորձագիտական շրջանակներում կիրառվող՝ վստահության բարձրացմանն ուղղված գործիքակազմին ծանոթանալու և աշխատանքում կիրառելու տեսանկյունից: