Լինել ապագայի ինժեներ, նշանակում է լինել Պոլիտեխնիկի մեծ ընտանիքի անդամ: ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը հյուրընկալել էր ավագ դպրոցի աշակերտներին

Լինել ապագայի ինժեներ, նշանակում է լինել Պոլիտեխնիկի մեծ ընտանիքի անդամ: ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը հյուրընկալել էր ավագ դպրոցի աշակերտներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունելության կենտրոնը հյուրընկալել էր Երևանի թիվ 190 ավագ դպրոցի 11-րդ դասարանի ֆիզմաթ ենթահոսքի աշակերտներին: Աշակերտները ՀԱՊՀ ընդունելության կենտրոնում ծանոթացել են բուհի կրթական գործիքակազմին, արդի մասնագիտություններին, աշխատաշուկային, 2022-ի ընդունելության կարգին, անվճար և վճարովի տեղերին, միջազգային ծրագրերին, լաբորատոր հնարավորություններին և ոչ միայն: Հանդիպման ընթացքում ՀԱՊՀ ընդունելության կենտրոնի ղեկավար Կարապետ Կոգարովը դպրոցականներին մանրամասն ներկայացրեց բուհի կողմից առաջարկվող 37 կրթական ծրագրերը, դրանց հնարավորություններն ու արդիականությունը: Կոգարովի խոսքով, այսպիսի հանդիպումները հստակեցնում են աշակերտների ակնկալիքները ապագա մասնագիտությունից, ինչպես նաև խթանում նրանց հետաքրքրությունը մասնագիտության և համալսարանի նկատմամբ: Պատասխանելով ուսումնական գործընթացին վերաբերող հարցերին, Կոգարովը նշեց, որ Պոլիտեխնիկը մասնագիտական խորը գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով պատրաստում է որակյալ և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ ճարտարագիտության, ծրագրավորման, դիզայնի, էներգետիկայի, լեռնամետալուրգիայի և մյուս արդիական ոլորտներում: Հանդիպման ավարտին աշակերտները շրջայց են ունեցել նաև ՀԱՊՀ լաբորատորիաներ, ինչը պատկերավոր է դարձնում մասնագիտությունների մասին ստացած տեղեկատվությունները: