Spayka–ի Վոլվո Սերվիս կենտրոնը հրավիրում է Փորձնակների

Spayka–ի Վոլվո Սերվիս կենտրոնը հրավիրում է Փորձնակների

Spayka–ի Վոլվո Սերվիս կենտրոնը հրավիրում է Փորձնակների՝ բեռնատարների տեխնիկական սպասարկման ոլորտում ձեռք բերելու մասնագիտական պրակտիկ գիտելիքներ սերվիս-կենտրոնի լավագույն մասնագետների աջակցմամբ ծագած տեխնիկական խնդիրներին կայծակնային լուծումների պրոցեսներին մասնակցելու միջոցով, և որպես լավագույն մասնակից ավարտին ունենալ հնարավորություն դառնալու ժամանակակից և հմուտ թիմի անդամ:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈԻԹՅՈՒՆՆԵՐ

o   Ծանոթանալ նորագույն սարքավորումների և համակարգերի ներդրմամբ տեխնիկական սպասարկման աշխատանքներին  ժամանակակից  բեռնատար մեքենաների բազմապրոֆիլ  սպասարկման ոլորտում:

o   Մասնակցել VOLVO մակնիշի բեռնատար մեքենաների, Krone և Schmitz կցորդների, Carrier սառնարանային ագրեգատների ստուգման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներին:

o   Իրականացնել ավտոպահեստամասերի վաճարք:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 010444470 (250) հեռախոսահամարով:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ

o   Աշխատանքային գրաֆիկը չի խոչընդոտի ԲՈՒՀ-ում ուսումնական գործընթացին:

 

ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Կենտրոնը հանդիսանում է VOLVO ընկերության լիազորված ներկայացուցչություններից մեկը:

Օգտագործելով Space, Koch, Spin, Filcar և այլ բրենդերի նորագույն եվրոպական մասնագիտական սարքավորումներ` մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ
  • ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ
  • ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ և ԿԻՍԱԿՑՈՐԴԻ ԹԱՓՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ
  • ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՍՏԵՆԴՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ
  • ԱՆՎԱԲԱՑՎԱԾՔԻ ՈՒՂՂՈՒՄ
  • ԼՈՒՅՍԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ
  • ՈՒԺԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ
  • ԱՎՏՈԼՎԱՑՈՒՄ