SOLARA հրավիրում է համալրելու ինժեներ-չափագրողների, ինժեներ-էներգետիկի, ինժեներ-նախագծողների թափուր պաշտոնները

SOLARA հրավիրում է համալրելու ինժեներ-չափագրողների, ինժեներ-էներգետիկի, ինժեներ-նախագծողների թափուր պաշտոնները

ԻՆԺԵՆԵՐՉԱՓԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ օ Իրականացնում է նախագծի պլանավորման, չափագրման, գծագրման աշխատանքներ, կազմում նախահաշիվ; օ Ընթացիկ նախագծերի իրականացում, ինչպես գրասենյակում, այնպես էլ՝ աշխատանքի կատարման վայրում; օ Կատարում է տեղանքի գնահատում; օ Իրականացնում է բնակելի և կոմերցիոն նպատակով տեղադրվող արևային համակարգերի նախագծումը; օ Հետևում է պրոյեկտի իրականացման ընթացքին՝ չափագրումից մինչև հանձնում-ընդունում; օ Ստվերայնության և արևային էներգիայի արտադրության վերլուծություն; օ Անմիջական ղեկավարին ներկայացնում է տեղեկություններ կատարված աշխատանքների վերաբերյալ, ներկայացնում առաջարկություններ և մոտեցումներ; օ Նախագծերը համապատասխանեցնում է հաճախորդների պահանջներին; օ Անհրաժեշտության դեպքում փնտրում է օպտիմալ լուծումներ; օ Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում; օ Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ; ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ օ Ճարտարագետի բարձրագույն կրթություն; օ Ճարտարագետի աշխատանքային փորձ; օ AutoCad, ArchiCad ծրագրերի իմացություն; օ Թիմային աշխատանքի հմտություն; օ Տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություն; օ Պատասխանատվության բարձր զգացում; օ Աշխատասեր, նախաձեռնող և ճկուն անհատականություն; ԻՆԺԵՆԵՐԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ օ Ուսումնասիրել էներգետիկ հանգույցները և պահանջները; օ Բացահայտել էներգախնայողության հնարավորությունները և կատարել առաջարկներ ավելի էներգաարդյունավետ շահագործման հասնելու համար; օ Վերլուծել էներգետիկ տվյալները; օ Իրականացնել էլեկտրական բեռի գնահատում և էներգոաուդիտ; օ Նախագծել արևային էլեկտրաէներգիայի համակարգերը; օ Կազմակերպել նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման պլանների մշակումն ու իրականացումը; օ Ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ իր գործառույթների հետ կապված աշխատանքների կատարելագործման վերաբերյալ; օ Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ իրականացնել  փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար; օ Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ: ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ օ Բարձրագույն կրթություն էներգետիկայի ոլորտում; օ Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ էներգետիկայի ոլորտում; օ Խնդիրներին արագ արձագանքելու ունակություն; օ Պատասխանատվության բարձր զգացում; օ Հաղորդակցման հմտություններ; օ Աշխատասեր, նախաձեռնող և ճկուն անհատականություն: ԻՆԺԵՆԵՐՆԱԽԱԳԾՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ օ Բնակելի և կոմերցիոն նպատակով տեղադրվող արևային համակարգերի նախագծման վերահսկում: օ Տեղանքի գնահատում: օ Բարձրորակ նախագծերի ապահովում: օ Համակարգի տեղադրման համար օպտիմալ նախագծերի իրականացում և կառավարում: օ Նախագծերի բոլոր ասպեկտների կառավարում: օ Ստվերայնության և արևային էներգիայի արտադրության վերլուծություն: օ Անմիջական ղեկավարին ներկայացնում է տեղեկություններ կատարված աշխատանքների վերաբերյալ, տալիս առաջարկություններ և մոտեցումներ: օ Կատարում և վերահսկում է աշխատանքային նախագծից բխող փոփոխությունները: օ Նախագծերը համապատասխանեցնում է հաճախորդների պահանջներին: օ Անհրաժեշտության դեպքում փնտրում է օպտիմալ լուծումներ: օ Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում: օ Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ: ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ օ Բարձրագույն կրթություն ԵրՊԻ: օ Անգլերենի իմացությունը՝ պարտադիր: օ AutoCad ծրագրերի իմացություն: օ Թիմային աշխատանքի հմտություն: օ Պատասխանատվության բարձր զգացում: օ Աշխատասեր, նախաձեռնող և ճկուն անհատականություն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. փոստին՝ նամակի Թեմա բաժնում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:   ԴԻՄՈւՄՆԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 22.04.2022