Տեղի կունենա «Авангард Молодёжной Науки» խորագրով միջազգային գիտահետազոտական մրցույթ

Տեղի կունենա «Авангард Молодёжной Науки» խորագրով միջազգային գիտահետազոտական մրցույթ

Ռուսաստանի Դաշնության «ПРОРЫВ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը տեղեկացնում է  «АВАНГАРД МОЛОДЁЖНОЙ НАУКИ» խորագրով միջազգային գիտահետազոտական մրցույթի մասին: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդության նորարարական և ստեղծագործական ներուժը, ձևավորել երիտասարդ հետազոտողների համար միասնական տեղեկատվական դաշտ, բացահայտել խոստումնալից հետազոտական ​​երիտասարդական նախագծերը և աջակցել դրանց առաջմղմանը:

Անցկացման ձևաչափը՝ առկա և հեռակա։ Մրցույթին հեռակա մասնակցել ցանկացողները Կազմկոմիտե են ուղարկում միայն մրցութային աշխատանքները  (հոդվածները): Մրցույթին առկա մասնակցել ցանկացողները, հոդվածից բացի, ներկայացնում են տեսագրություն և հաշվետվության հետ միասին ուղարկում են Կազմկոմիտե։ Մրցույթի հայտերը (հոդվածները) ընդունվում են մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը (ներառյալ):

Մրցույթի կանոններին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ սեղմելով՝ «АВАНГАРД МОЛОДЁЖНОЙ НАУКИ», իսկ մրցույթին մասնակցելու վերաբերյալ խորհրդատվությունները կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (911) 4107747, ինչպես նաև [email protected]  էլեկտրոնային հասցեով: