Պոլիտեխնիկում մեկնարկում է Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դասընթացները

Պոլիտեխնիկում մեկնարկում է Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դասընթացները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվում է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը։

«Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner)»-ի և «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate)»-ի դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 40 մլն․ ՀՀ դրամ։ Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Հայտերը լրացնելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է անցնել հետևյալ հղմամբ՝ https://polytech.am/python

Python I դասընթացին գրանցվելու համար՝ https://polytech.am/python1

Python II դասընթացին գրանցվելու համար՝ https://polytech.am/python2