Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնը հյուրընկալել էր Քոլեջի ուսանողներին

Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնը հյուրընկալել էր Քոլեջի ուսանողներին

ՀԱՊՀ ընդունելության կենտրոնում շարունակվում են ծանոթությունները Պոլիտեխնիկի կրթական ծրագրերի, ընդունելության կարգի, արդի մասնագիտությունների ու աշխատաշուկայի հետ:

Օրերս Կենտրոն են այցելել Պոլիտեխնիկի Քոլեջի ուսանողները, որոնք ծանոթացել են Պոլիտեխնիկի պատմությունը, ապագայի տեսլականին և կրթական ծրագրային գործիքակազմին։

Հանդիպումների ընթացքում ուսանողներին ներկայացվել է ընդունելության կենտրոնի տելեգրամյան բոտը՝ @Npua_bot, որի միջոցով օգտատերերը  կարող են հեշտությամբ ինֆորմացիա ստանալ կրթական ծրագրերի մասին, իրենց հետաքրքրող հարցերը տալ առցանց խորհրդատուին և անհրաժեշտության դեպքում կապվել ընդունելության կենտրոնի հետ: