Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2020

Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2020

Ս.թ. մարտի 27-ին, ժամը 18:30-ին (մուտքը միայն հրավիրատոմսերով), Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2020»-ը:

Միջոցառմանը ներկա են գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմի պոլիտեխնիկցի մասնակիցներ, Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Դոխոյանը, ինչպես նաև Քառօրյա պատերազմի Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Մերուժան Ստեփանյանի ծնողները։

Ի նշան երախտագիտության՝ «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ունեցած բացառիկ նվիրվածության, ցուցաբերած քաջության և արիության համար», Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած 32 պոլիտեխնիկիցների հետմահու շնորհվելու է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Երախտագիտության մեդալ»-ը, որը կփոխանցվի նրանց ծնողներին։

Մրցանակաբաշխության երկրորդ մասում մրցանակներ կտրվեն ՀԱՊՀ ուսանողներին՝ «լավագույն բակալավր», «լավագույն մագիստրոս», «լավագույն ասպիրանտ», «լավագույն աշակերտ», «քոլեջի լավագույն ուսանող», «լավագույն ինժեներ», «հասարակական գործիչ» անվանակարգերում։

Միջոցառումներին ներկա են գտնվելու ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչներ։

***

Ի նշան երախտագիտության, «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ունեցած բացառիկ նվիրվածության, ցուցաբերած քաջության և արիության համար», 2021 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի որոշմամբ հիմնվել է ՀԱՊՀ Ուսանողական Խորհրդի «Երախտագիտության մեդալ»-ը, որը հետմահու կշնորհվի Արցախյան 44օրյա պատերազմում հերոսաբար մարտնչած և ընկած պոլիտեխնիկցիներին։ «Երախտագիտության մեդալ»-ի դիմային մասում պատկերված է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից հիմնադրված «Միասնության Ուժ»-ը ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի տարբերանշանը, որպես «Միասնության» խորհրդանիշ, իսկ ետնամասում պատկերված է Պոլիտեխնիկական համալսարանը խորհրդանշող երկրորդ մասնաշենքը։