2020-2021 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն

2020-2021 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն

1․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրա­պետությունում ասպիրանտու­րատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգ»-ի (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020թ. դեկտեմբերի 2-ի 01/11.3/29890-20 գրության, հայտարարում է 2020-2021 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով:

2․ Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

  • Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:
  • Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը: Մասնագիտական քննության հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը,

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մաս­նակ­ցությունը (զեկուցումները):

  • Անվճար ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, հա­մաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պար­տա­վոր են աշխատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ)` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:
  • Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ: Դիմորդները ՀԱՊՀ ընդհանուր բաժին են հանձնում հետևյալ փասթա­թղթերը.
  • դիմում համալսարանի ռեկտորի անունով, նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթու­թյուն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մա­սին),
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի պատ­ճենը, արական սեռի ներկա­յա­ցուցիչների համար` կցագրման վկայականի պատ­ճենը և չորս գունավոր լուսանկար (3×4 չափի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

3․ Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննու­թյուն­ները տեղի կունենան սույն թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին:

4․ Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ գիտամանկավարժական կադրերի բաժին` ք. Երևան, Տերյան փ., 105 (17 մասնաշենք), հեռ. 58-98-84, 52-17-92:

ՀԱՊՀ  ընդունող հանձնաժողով