Պոլիտեխնիկում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Պոլիտեխնիկում մեկնարկեց նոր ուսումնական տարին

«Կորոնավիրուսային հիվանդության» համավարակով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Պոլիտեխնիկցիներն առաջին կուրսեցիներին դիմավորեցին նախապես կազմված ժամանակացույցով։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը և ինստիտուտի տնօրենները։

Ուսանողները ծանոթացան հիբրիդային եղանակով անցկացվելիք դասապրոցեսներին, ստացան իրենց անհրաժեշտ տեղեկությունները։

Առանձին հանդիպումները տեղի ունեցան առանձնացված վայրերում` ջերամաչափման, ախտահանման և դիմակ կրելու պայմաններով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից առաջին կուրսեցիների, իսկ սեպտեմբերի 15-ից բարձր կուրսի ուսանողների համար մեկնարկում է ուսումնական պրոցեսը և այն անցկացվելու է հիբրիդային եղանակով։