Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր, 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման, Արցախյան ազատամարտի ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գևորգյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր, 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման, Արցախյան ազատամարտի ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գևորգյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, պատմաբան Համլետ Գևորգյանի մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

«Իմ խորին համոզմամբ, հաղթանակի խորհուրդը, գինն ու արժեքը հասկանալու համար, նախ պետք է շատ լավ տիրապետենք մեր պատմությանը: Ազգային արժեքներին, այսօր ավելի խորը պետք է մատուցվեն ուսանողությանը և երիտասարդներին։»,- Պոլիտեխնիկցիների հետ մշտական զրույցներում նշում էր Հ. Գևորգյանը։

Ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիք գյուղում։ 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2012 թ. ստացել պրոֆեսորի գիտական կոչում։ Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով։