Ստեղծված արտակարգ իրավիճակում ուսանողների համար ուսումնական գործընթացի իրականացման առավել նպաստավոր պայմաննների ապահովման մասին

Ստեղծված արտակարգ իրավիճակում ուսանողների համար ուսումնական գործընթացի իրականացման առավել նպաստավոր պայմաննների ապահովման մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտա­րարման վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 -Ն որոշման Հավելվածի թիվ VI հոդվածի թիվ 21 կետի պահանջով պայմանավորված, ուսումնական գործընթացի դադարեցման, դրան նախորդած ժամանակահատվածում կորոնավի­րուսի տարածման կանխմանը միտված սույն թվականի մարտի 2-ից մինչև 6-ը և մարտի 13-ին ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի ընդհատման հանգամանքները, ինչպես նաև ՀԱՊՀ մի շարք ուսանողների կողմից վատառողջության հիմնավորմամբ 2019/20 ուստարվա ժամա­նակացույցով նախատեսված ձմեռային քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամանակահատվածի ոչ լիարժեք օգտագործման փաստը, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի և ռեկտորատի ս.թ. մարտի 17-ի նիստի միջնորդությունները, նպատակն ունենալով ստեղծված արտակարգ իրավիճակում Համալսարանի ուսանողների համար ուսումնական գործընթացի իրականացման առավել նպաստավոր պայմաննների ապահովումը`

ՀԱՊՀ Գիտական խորհուրդը որոշում է.

  1. Ժամանակավորապես կասեցնել Համալսարանի բոլոր կրթական ծրագրերով սովորող ուսանողների ակադեմիական ցածր առաջադիմությամբ պայմանավորված հեռացումների գործընթացը:
  2. Արտակարգ դրության ավարտից և Համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսումից հետո ակադեմիական պարտքեր ունեցող ՀԱՊՀ բոլոր ուսանողների համար սահմանել մեկշաբաթյա լրացուցիչ լուծարքային ժամանակաշրջան։
  3. Համալսարանի ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված միջանկյալ քննություններն ընթացիկ կիսամյակի համար չեղարկել։ Ուսանողների գիտելիքների կիսամյակային գնահատումն իրականացնել բացառապես քննաշրջանային ամփոփիչ քննությունների կազմակերպմամբ՝ կիրառելով գումարային 100 միավորանոց ռեյթինգային սանդղակը։
  4. Ընթացիկ տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ատենախոսական աշխատանքների ղեկավարման գործընթացը կազմակերպել առցանց՝ առավելագույնս կիրառելով էլեկտրոնային գործիքամիջոցները՝ պահպանելով վերոնշյալ ժամանակացույցով նախատեսված ժամկետային պահանջները։

Հղում՝ ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշում