Պոլիտեխնիկում անցկացվեց ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներության օլիմպիադա Հայաստանի դպրոցականների համար

Պոլիտեխնիկում անցկացվեց ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներության օլիմպիադա Հայաստանի դպրոցականների համար

2019 թվականի փետրվարի 8-ին և 9-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ավագ դպրոցների աշակերտների համար «Ռոսատոմ»-ի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներության օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Միջոցառումները անցկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ:

Օլիմպիադայի նախընտրական փուլին մասնակցել էին ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթական դպրոցների աշակերտները: Օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած դպրոցականներին, որոնք հետաքրքրված են ինժեներատեխնիկական մասնագիտություններով:

Օլիմպիադայի անցկացումը՝ ատոմային ոլորտի կադրերի պատրաստումն է Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում: Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ են ստանում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ-ի Ազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս: