Պոլիտեխնիկցիները «Երիտասարդական ինովացիոն ճամբար 2019» «Խելացի քաղաք» անվանակարգում արժանացան առաջին մրցանակի

Պոլիտեխնիկցիները «Երիտասարդական ինովացիոն ճամբար 2019» «Խելացի քաղաք» անվանակարգում արժանացան առաջին մրցանակի

Ավարտվեց «Кампус молодежных инноваций» 12 օրյա ճամբարը: Ճամբարն անց էր կացվում առաջին անգամ, որին մասնակացում էին ավելի քան 160 երիտասարդ  ինժեներներ (մինչև 18 տարեկան) Ռուսաստանից, Բելարուսից և Հայաստանից: Ճամբարային 12 օրերի ընթացքում ճամբարականները հնարավորություն ունեցան մասնակցել տարատեսակ վարպետաց դասերի, հանդիպում քննարկումների, ինչպես նաև անցկացնել ակտիվ ճամբարային առօրյա՝ լեցուն տարատեսակ միջոցառումներով:

Ճամբարին իր ակտիվ մասնակցությունը բերեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների թիմը:

Ինչպես նշեց թիմի ղեկավար Ազատուհի Ուլիկյանը.-«Սա հետաքրքիր փորձ էր մասնակիցների համար, թե ինչպես կարելի է մեկտեղել ուսուցումն ու ճամբարային առօրյան»:

Ճամբարում անցկացված օրերի ընթացում մեր թիմը հնարավորություն ունեցավ լավագույնս ցուցադրել իրեն և ոչ միայն ակտիվ մասնակցություն ցուցաբերել կազմակերպվող միջոցառումներին և դասընթացներին, այլ նաև հանդես գալ իրենց փորձով ճամաբարականների հետ կիսվելու նախաձեռնությամբ:

Թիմի անդամներ Արթուր Հակոբյանը և Արամ Մադանցյանն իրականացրեցին երկու դասընթաց նվիրված տվյալագիտությանը և բարձր հաճախականային սարքավորումներին՝ կիսվելով ինֆորմացիայով և իրենց փորձով: ՀԱՃԼ թիմի տղաները իրենց լավագույնս ցուցադրեցին նախագծերի իրականացման և ներկայացման փուլում և «Խելացի քաղաք» անվանակարգում իրենց «ТехноАрм» նախագծով արժանացան առաջին մրցանակի: