Խորհրդատվական հանդիպում

Խորհրդատվական հանդիպում

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը ՀԱՊՀ ուսանողների համար կազմակերպում է հանդիպում, որի ընթացքում յուրաքանչյուր ուսանող հնարավորություն կունենա ստանալու անհատական խորհրդատվություն՝ իր մասնագիտությանը համապատասխան աշխատանքային ոլորտ ընտրելիս:
Հանդիպմանը ներկայանալիս անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ Ձեր ինքնակենսագրականը (CV), որը կպահպանվի ՀԱՊՀ ուսանողների տվյալների բազայում և անհրաժեշտության դեպքում կներկայացվի համապատասխան գործատուին:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/…/1vlz-Hd_3as7BlnEiiNXh9yGbG6j…/edit