Պոլիտեխնիկի Գիտական խորհրդի հերթական նիստում

Պոլիտեխնիկի Գիտական խորհրդի հերթական նիստում

Նոյեմբերի 28-ին ՀԱՊՀ Գիտական խորհուրդը գումարեց հերթական նիստը:

Մինչև Գիտխորհրդի նիստը սկսվելը, ՀԱՊՀ  ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը ներկայացրեց առաջարկություն «Կարնեգի Մելոն» համալսարանի պրոֆեսոր, Դր. Տակեո Կանադեին ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին: Գ. Վարդանյանը, ներկայացնելով Տ. Կանադեի մասին որոշ կենսագրական տվյալներ, նշեց, որ դեմքի ճանաչման մասին Տ. Կանադեի առաջին աշխատանքից, եռաչափ տեսագրման տեխնիկա (որը նա ներկայացրել է 2001 թ. Super Bowl հեռարձակման համար) և ընդհուպ մինչև իր կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերի մասին աշխատանքը, նա ապացուցել է ռոբոտաշինության ոլորտում իր առաջատար դիրքը, որի համար նրան հանձնվել են 2008 թ. «Բաուեր» Մրցանակը և «Գիտության ոլորտում ձեռքբերման» մրցանակը:

Օրակարգային երկրորդ հարցով Գ. Վարդանյանը ներկայացրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցման վարչությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու և հաստիքացուցակի մասին առաջարկությունը՝ վարչության աշխատակիցների աշխատավարձների բարելավման նպատակով: Նա ընդգծեց, որ վարչությունում գործող երկու բաժիններն էլ լուծարվելու են՝ ձևավորելով մեկ վարչություն: Գ. Վարդանյանի հաջորդ առաջարկը վերաբերում էր Պոլիտեխնիկում Ընդունելության կենտրոն ստեղծելուն, որը կգործի ողջ տարի: Երկու առաջարկություններն էլ հաստատվեցին Գիտխորհրդի կողմից:

Օրակարգային հաջորդ հարցով հանդես եկավ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը: Նա նշեց, որ դեռևս 2016 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվել են կառուցվածքային վերափոխումներ և արդյունքում մենք արդեն ունենք ձևավորված ինստիտուտներ: Սակայն համալսարանի ներկայիս կառուցվածքային սխեման ևս կարիք է զգում վերակառուցման՝ կառույցների խոշորացման: Այս առումով առավել գրավիչ է համալսարանի կազմում ըստ ճյուղերի ու ոլորտների գիտակրթական ինքնուրույն միավորների՝ ինստիտուտների ձևավորման արդեն իսկ փորձարկված տարբերակը, որոնք են՝ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի, Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտների օրինակները, – նշեց Մ. Բաղդասարյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինստիտուտային կառույցների ստեղծումը նախանշված է ՀԱՊՀ 2016-2020թթ. Ստրատեգիական պլանում, գործընթացը պետք է շարունակվի: Այսօր խոսքը վերաբերում է Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության  ու Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետների միավորմանը: Մ. Բաղդասարյանը որոշակի տեղեկատվություն հաղորդեց երկու ֆակուլտետների մասին, ուշադրություն հրավիրեց ուսանողների թվին, անդրադարձավ ամբիոնների և սեկտորների աշխատանքին: Նշվեց, որ հարցը քննարկելիս դիտարկվել է հետևյալ խնդիրը, որ  երկու ֆակուլտետներում էլ ունենք համապատասխան ամբիոններ, որոնք բնապահպանական ուղղությամբ մասնագիտություններ ունեն և համապատասխան դասընթացներ են կատարում և բնականաբար այս առումով դիտարկվել է նաև, որ «բնապահպանոություն» առարկան տեղափոխվի մայր ամբիոններ՝ ավելի համակարգված ուսուցում իրականացնելու համար: Մ. Բաղդասարյանը խոսեց նաև երկու ֆակուլտետների միավորման համար ստեղծված հանձնաժողովի կազմի, աշխատանքների և ներկայացված եզրակացության մասին:

Այնուհետև Մ. Բաղդասարյանը ներկայացրեց հանձնաժողովի առաջարկությունը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ  Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության  և Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները միաձուլման ձևով վերակազմավորել՝ ձևավորելով ուսումնական նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ անվամբ: Վերջինիս կազմում իրենց հաստիքային կազմով ներառել Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ, Քիմիա – կենսա և բնապահպանական տեխնոլոգիաներ, Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանություն, Մետալուրգիա և  նյութագիտություն ամբիոնները, ինչպես նաև «Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորը,  նաև ֆակուլտետների կազմում գործող բազային գիտահետազոտական լաբորատորիաները:

Նշենք նաև, որ թե  Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտության ֆակուտետի դեկան Ա. Թադևոսյանը, թե Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ա. Ֆրանգուլյանը նշեցին, որ ինստիտուտի ստեղծումը, հաշվի առնելով ներկայիս ցուցանիշները, ճիշտ ճանապարհ է: Նշվեց, որ խնդիրը քննարկվել է ֆակուլտետներում և բացասական կարծիքներ չեն հնչել:

Ընթացիկ հարցերի շրջանակում պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը զեկուցեց, որ նոյեմբերի 11-ին Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Գիտական խորհուրդը քննարկել է Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանութուն ամբիոնի պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանին համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հարցը: Հաշվի առնելով նրա  ավանդը Պոլիտեխնիկի և էներգետիկայի ոլորտի զարգացման գործում, առավել ակնհայտ գիտամանկավարժական գործունեությունը և համալսարանին մատուցած բացառիկ ծառայությունը, որոշում է ընդունվել երաշխավորել և ՀԱՊՀ Գիտական խորհրդի  դիտարկմանը ներկայացնել պրոֆեսոր Ո. Մարուխյանին պատվավոր պրոֆեսոր շնորհելու հարցը:

Մ. Բաղդասարյանը Գիտխորհրդին ներկայացրեց պրոֆեսոր Ո. Մարուխյանի կենսագրական տվյալները, որոնք ներշնչում էին պատկառանք և ոգևորություն: Գիտխորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ հաստատեցին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանին պատվավոր պրոֆեսորի կոչման արժանացնելու որոշումը: Հարցի վերաբերյալ եղան ելույթներ, Ո. Մարուխյանի մասին հնչեցին գովեստի խոսքեր:

Ընթացիկ հարցերի շրջանակում պրոռեկտոր Ա. Գրիգորյանը Գիտխորհրդին առաջարկեց հաստատել 1-ին կուրսի որոշ ասպիրանտների ատենախոսական թեմաների, գիտական ղեկավարների փոփոխության հարցը: Հանգամանալից քննարկումից ու ճշգրտումներից հետո Գիտխորհուրդը հաստատեց դրանք:

Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ Գիտխորհուրդը հաստատել է դոցենտի գիտական կոչումների հայցերը: