Պոլիտեխնիկ թիմը Erasmus+ INNOCENS նախագծի շրջանակներում կազմակերպված նորարարական բիզնես գաղափարների մրցույթի հաղթող

Պոլիտեխնիկ թիմը Erasmus+ INNOCENS նախագծի շրջանակներում կազմակերպված նորարարական բիզնես գաղափարների մրցույթի հաղթող

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Իսպանիայի՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Նորարարական բիզնես գաղափարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) միջազգային մրցույթին ներկայացրեց ՀԱՊՀ տեղային մրցույթում հաղթող ճանաչված SFI թիմը իր «InvistigatoRobat» նախագծով:

Մրցույթի ընթացում իրենց Նորարարական գաղափարները ժյուրի կազմին  ներկայացրեցին մրցույթի մասնակից չորս երկների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի համալսարանները ներկայացնող ութ թիմերը: Ներկայացված գաղափարները տարաբնույթ էին և նորարարական:

ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները ներկայացնող SFI թիմը՝ Անդրանիկ Ոսկանյանը, Արթուր Հակոբյանը և Երվանդ Տերտերյանը, լավագույնս ներկայացրեցին իրենց նախագիծը և ստանալով ժյուրիի բարձր գնահատականը ճանաչվեցին միջազգային մրցույթի հաղթող:

Թիմը հրավեր ստացավ մասնակցելու InnoCENS նախագծի եզրափակիչ կոնֆերանսին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին Ղազախստանի Նուր-Սուլթան մայրաքաղաքում:

Մրցույթն իրականացվում էր Եվրոպական Միության  Erasmus+ ծրագրի «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)» նախագծի շրջանակներում:

Նախագծի նպատակն է նպաստել նորարարական և ձեռնարկատիրական բաղադրիչների զարգացմանը բուհի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ստեղծել բաց հարթակ համալսարանական նորարարական գաղափարների խթանման և առևտրայնացման համար: