Բլոկչեյնային ցանց և ինդուստրիա

Բլոկչեյնային ցանց և ինդուստրիա

Լույս հիմնադրամի կողմից մեկնարկած վարպետաց դասերի շարքում հաջորդը վերաբերվում է բլոկչեյնային ցանցին և ինդուստրիային:

ℹ️ Դասընթացն անվճար է, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է`

☑️ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել առավելագույնը 100 բառի սահմաններում գրված նամակ նշելով թե ինչու եք ցանկանում մասնակցել վարպետաց դասին, ինչ գիտելիքներ եւ հմտություններ եք ակնկալում ստանալ եւ որտեղ եք դրանք պատրաստվում օգտագործել:
☑️ Էլեկտրոնային նամակի թեմայի տողում (subject) անհրաժեշտ է նշել դասընթացի անվանումը:
☑️ Նամակի վերջում նշել Ձեր անուն ազգանունը, կոնտակտային տվյալները:
☑️ Խնդրում ենք նշել նաեւ ուսումնական հաստատության անունը, Ձեր մասնագիտությունը եւ կուրսը (3-րդ,4-րդ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
☑️ Աշխատելու պարագայում խնդրում ենք նշել նաեւ աշխատանքի վայրը եւ զբաղեցրած հաստիքը:
✅ Ձեր մասնակցության հայտի հաստատումը կախված է Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունից եւ դիմելու պահին հասանելի տեղերից: Առավելություն, որը տրվում է դիմորդներին, ովքեր աշխատում են բլոկչեյնային ինդուստրիայում կամ կազմակերպում բլոկչեյանային տեխնոլոգիային կամ կրիպտոարժույթներին վերաբերող հետազոտություններ։
⚠️ Դիմումների վերջնաժամկետն է 2019 թ. սեպտեմբերի 12-ը, ժամը 12:00