Մեկնարկում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը

Մեկնարկում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը

ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ ուսանողների, երիտասարդների համար «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհուրդը, Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում, օգոստոսի 21-26-ը կանցկացվի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը, նպատակ ունենալով երկրում գերակա դարձնել խելացի երիտասարդների միասնության գաղափարը՝ ելնելով նաև Հայաստանի համար բոլոր ժամանակների ռազմաքաղաքական իրավիճակից:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը, ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված է «Պ» տառին՝ խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն են։

«Միասնության ուժը» հավաքին մասնակցում է ավելի քան 180 երիտասարդ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ ԱՐՄԵՆԱԿ Ուրֆանյանի, ԱՂԱՍԻ Ասատրյանի և ՄԵՐՈՒԺԱՆ Ստեփանյանի անունուններով։

Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները մրցելու են 15 մարզաձևերում։ Հանդիպումներ, քննարկումներ են ունենալու հասարակական, պետական, քաղաքական գործիչների, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ առաջին «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարադական, ռազմահայրենասիրական հավաքը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը: