Մրցույթ [PRINTeL նախագծի]

Մրցույթ [PRINTeL նախագծի]

PRINTeL No585760 նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի Erasmus+ ծրագրի կողմից հրավիրում է բոլոր մատակարարներին մասնակցելու Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք բուհերում տեխնոլոգիապես զինված ակտիվ ուսուցման լսարանների և դասախոսությունների ձայնագրման մուլտիմեդիա ստուդիաների ստեղծման նպատակով սարքավորումների ձեռքբերման մրցույթներին: Մրցույթների շրջանակներում նախատեսվում է մոտ 200,000 եվրո ընդհանուր արժեքով հետևյալ սարքավորումների գնում.

  • Ինտերակտիվ հարթ էկրաններ/դիսփլեյներ
  • PTZ և ինքնահետևող PTZ տեսախցիկներ
  • Փաստաթղթային տեսախցիկներ/տեսարկիչներ
  • Պրեզենտացիաների HD ձայնագրիչներ և հեռարձակիչներ
  • Լսարանի արձագանքման ինտերակտիվ համակարգեր
  • Աուդիոհամակարգեր և ձայնային ստուդիայի հավաքածուներ, ականջակալներ
  • Ձայնամեկուսիչ ակուստիկ ստուդիո պանելներ
  • Տեսաձայնագրման ստուդիաների լուսավորման սարքերի հավաքածուներ
  • Սեղանի և դյուրակիր համակարգիչներ
  • USB վեբ-տեսախցիկներ
  • Ցանցային սերվերներ և սարքավորումներ, անխափան սնուցման UPS սարքեր։

Մրցույթների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքէջերը և ներբեռնել մրցույթի ամբողջական պաշտոնական հայտարարությունը.

http://printel.am/tender/am.pdf և http://printel.am/tender/ge-by.pdf , կամ

http://ysu.am/tender/am.pdf  և  http://ysu.am/tender/ge-by.pdf ,  կամ

զանգահարել +(37410) 570677 կամ +(37491) 720178։ Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 26, 2019թ: