Դարձի՛ր դոնոր. օգնի՛ր մի կաթիլ արյան կարիք ունեցողին

Դարձի՛ր դոնոր. օգնի՛ր մի կաթիլ արյան կարիք ունեցողին

Ապրիլ և մայիս ամսիներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարած մարդասիրական նախաձեռնությունը` նվիրված կամավոր դոնորների հավաքագրմանը:

Ապրիլի 30-ին և մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ին, առաջին մասնաշենքի 1301 լսարանում տեղի կունենան հանդիպումներ, որոնց ընթացքում ներկաներից կվերցվի 3 գրամ արյուն հետազոտման համար: Հետազոտման արդյունքում պարզ կլինի, թե կամավորներից ովքեր կարող են օգնել ու փրկել կյանքեր: