Ս.թ. փետրվարի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը Պոլիտեխնիկի ուսանողների համար կազմակերպել էր սեմինար՝ «Գրագետ CV կազմելու և գործատուին պատշաճ ներկայանալու» թեմայով: Սեմինարը վարեց ՀԱՊՀ ռեկտորի օգնական, Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար Կարապետ Կոգարովը:
Սեմինարի ընթացքում դիտարկվեցին CV-ի տեսակները, վերջինիս օպտիմալ կառուցվածքը՝ գործատուին հնարավորություն տալով կազմել պատկերացում թեկնածուի վերաբերյալ: Քննարկվեցին առաջին հանդիպմանը գործատուին ներկայանալու և հարցազրույցի ընթացքում տրվող հավանական հարցաշարի հարցերը:
Հանդիպման ավարտին ուսանողներին հնարավորություն տրվեց տեղում կազմել իրենց անհատական CV-ները՝ անհասկանալի հարցերի պատասխանը տեղում ստանալու նպատակով:
Սեմինարի արդյունքում ուսանողները առցանց ինտերակտիվ հարցումների միջոցով բացահայտեցին CV կազմելու հմտությունները և հարցազրույցին ճիշտ ներկայանալու առանձնահատկությունները՝ դրան զուգընթաց իմացան գործատուի հետ առաջին հանդիպման ժամանակ լավ տպավորություն գործելու որոշ գաղտնիքներ: Վերջում կրկրին ինտերակտիվ առցանց և անանուն հարցման միջոցով մասնակիցները բարձր գնահատեցին թրեյնինգի նմանատիպ ֆորմատն ու բովանդակությունը։