Կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի թափոնների գնահատում, վնասազերծում և վերամշակում» հինգերորդ միջազգային գիտա-գործնական գիտաժողովը

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը

ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչությունը

Հրավիրում են մասնակցելու «Վարչական շրջանի շրջակա միջավայրի թափոնների գնահատում, վնասազերծում և վերամշակում» հինգերորդ միջազգային գիտա-գործնական գիտաժողովին:

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության մոնիթորինգի նոր տեխնոլոգիական մշակումները, կենցաղային և արտադրական թափոնների մշակման տեխնոլոգիաները, մթնոլորտի, ջրոլորտի և հողոլորտի մաքրման եղանակները։ Զեկուցողները մասնակիցներին կծանոթացնեն վարչական շրջանի էկոլոգիական անվտանգության ապահովման նորարարական եղանակներին: Միաժամանակ կկազմակերպվեն կլոր սեղաններ, ինչպես նաև միջոցառում նվիրված մեր հիանալի գործընկեր, օրգանական քիմիայի հայտնի մասնագետ, պրոֆեսոր Դորու Միրոնին (Ռումինիա), ով նաև ակտիվ մասնակցել է մեր նախկին գիտաժողովներին:

Գիտաժողովը կկայանա 2019թ հոկտեմբերի 21-22 Երևան քաղաքում։ Գիտաժողովի լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։

Ընդունվում են նյութեր հետևյալ թեմաներով․

  • Աղտոտիչների թունավորության գնահատում,
  • Էկոլոգիական անվտանգություն, էկոլոգիական ռիսկեր,
  • Շրջակա միջավայրի մոնիթորինգ արտակարգ իրավիճակներում,
  • Շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության մոնիթորինգի տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ,
  • Մթնոլորտի, հոսքաջրերի և հողային տարածքների մաքրման, կենցաղային և արտադրական թափոնների մշակման ժամանակակից տեխնոլոգիաներ,
  • «Կանաչ էկոնոմիկա» – առաջարկվող տեխնոլոգիաների արտադրողականությունը, շահավետությունը և էկոլոգիական անվտանգությունը։

Թեզիսների ներկայացնել մինչև 2019թ. օգոստոսի 30-ը հետևյալ հասցեով; Երևան 009 Տերյան 105/ա, ՀԱՊՀ  /հիմնադրամ/, առաջին մասնաշենք, քգթ, դոցենտ Հ. Ն. Քոչարյանին, կամ [email protected]   էլեկտրոնային հասցեով։

Թեզիսները (А4 ֆորմատի մեկ թերթի վրա, 12 pt) անգլերեն լեզվով Word կամ Windows խմբագրմամբ՝ նշելով հետևյալ տվյալները;

Զեկուցման անվանումը մեծատառերով (150 սիմվոլից ոչ ավելի), մգեցված, 12 տառաչափով,

Հեղինակների ԱԱՀ, կազմակերպությունը, երկիրը և էլեկտրոնային հասցեները (մգեցված, 12 տառաչափով, կենտրոնադիր՝ զեկուցողի և նրա կոնտակտային հասցեի նշմամբ):

Թեզիսի տեքստը ներկայացնել առավելագույնը 2000 սիմվոլի չափով, առանց գրաֆիկների և աղյուսակների։ Եթե անհրաժեշտ են հղումներ, 2-ից ոչ ավելի 10 pt։ Խնդրում ենք ուշադրությամբ ստուգեք ուղղագրությունը։ Թեզիսն ուղարկելուց հետո խմբագրում չի թույլատրվում  և վերարտադրվելու է Ձեր օնլայն հայտից։ Microsoft Word-ից սկանավորված և տեղադրված տեքստը կկորցնի իր նախնական ֆորմատավորումը։ Խնդրում ենք ֆորմատավորեք մենյու քարտուղարի հասանելի կետերի միջոցով։ Թեզիսները ընտրվում են բանավոր և ստենդային ներկայացման համար, ընդունման վերաբերյալ հաղորդագրությունը կուղարկվի էլեկտրոնային փոստով մինչև 2019թ. օգոստոսի 31-ը։ Բոլոր ընդունված թեզիսները կհրատարակվեն գիտաժողովի թեզիսների ժողովածույում։

Մասնակիցների զեկուցումները կտպագրվեն գիտական ամսագրերում հեղինակների մասնակցությունից և կազմկոմիտեի երաշխավորումից հետո։