Գիտխորհուրդը ամփոփվեց տարին

Գիտխորհուրդը ամփոփվեց տարին

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի այս տարվա ամփոփիչ նիստը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը նիստի նախագահ ռեկտոր Ո. Մարուխյանը պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումների դիպլոմներ հանձնեց համալսարանի մի դասախոսների, որոնց գիտական կոչումներ էր շնորհվել Գիտական խորհրդի նոյեմբերյան նիստում։

Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հանդես եկավ ՀԱՊՀ 2017⁄2018 ուստարվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությամբ: Ռեկտորը մանրամասնորեն ներկայացրեց հաշվետու ժամանակամիջոցում համալսարանի տարբեր ոլորտների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները` համեմատելով դրանք ինչպես նախորդ տարիների ցուցանիշների հետ, այնպես էլ ՀԱՊՀ 2016-2020 թթ. Ստրատեգիական պլանով նախանշված առաջընթացի կողմնորոշիչ ցուցանիշների հետ: Ներկայացվեցին այդ ընթացքում համալսարանի նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, նշվեցին վերջիններիս դիմագրավմանն ուղղված առաջիկա քայլերն ու երաշխիքները: Նշվեց, որ այսօրվա իրողություններին համահունչ համալսարանը կարողացել է կատարել կարևոր առաքելություն՝ ապահովելով ֆինանսական կայունություն, որը կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչպես նաև աննախադեպ դժվարին պայմաններում իրականացրել է բակալավրական կրթական ծրագրի ընդունելություն, ինչի համար արժանին պետք է մատուցվի ընդունող հանձնաժողովի քարտուղարությանը։ Ի տարբերություն մյուս բուհերի չնչին թվով բուհեր են մնացել, որոնք չեն ստեղծել ընդունելության կազմակերպման շուրջտարյա գործող կառույց։ Նշվեց, որ հունվարի 2-րդ կեսին համալսարանը կունենա Հոգաբարձուների նոր խորհուրդ, որտեղ այդ կառույցի վերաբերյալ կարվի առաջարկ, իհարկե՝ նախօրոք քննարկելով Գիտական խորհրդի համապատասխան հանձնախմբում։ Գիտահետազոտական ոլորտում իրականացվեց բավական ծավալուն ծրագիր և ստեղծվեց «Պոլիտեխնոպարկ», որի ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքները և այդ գործիքամիջոցները համալսարանին պետք է ֆինանսական լուրջ միջոցներ բերեն։ Համալսարանի համար դիմորդների կենարար աղբյուրը ՀԱՊՀ Ավագ դպրոցն է:

Մենք մնացած բուհերից էապես տարբերվում ենք նաև նրանով, որ շատ և շատ հարցադրումներում միշտ ապացուցել ենք, որ տեխնոլոգիական համալսարանի կենտրոնատեղը Պոլիտեխնիկն է։ Պոլիտեխնիկը ի զորու է լինելու կենտրոնատեղը, որտեղ ուսուցումը կարելի է կազմակերպել և իրականացնել տեխնոլոգիական վերջին միջոցներով կահավորված լաբորատորիաներում։ Համալսարանը, չպետք է մոռանալ, որ գործում ենք մրցակցային դաշտում, որտեղ մեր հարաբերումները կարող են բերել պայմանագրային սկզբունքերի համատեքստում մասնագետների պատրաստման, մասնավորապես, ԵՊՀ, ՀՌՀ, ՃՇՀԱՀ: Ընդ որում՝ հակադիր կողմից էլ ևս կա ցանկություն համալսարանի հետ հարաբերվելու։ Համալսարանում գործող շատ և շատ կառույցներ՝ ձևավորված վերջին 3-4 տարվա ընթացքում, ուղղակիորեն բաց են վերոնշյալ բուհերի ուսանողների համար, որի ապացույցը ՀԱՃԼ-ի իրականացրած գործառույթներն են։

Օրակարգային 2-րդ հարցը՝ ՀԱՊՀ 2018թ. ֆինանսական նախնական հաշվետվության և 2019թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվների նախագծերի մասին, ներկայացրեց ՖՏՎ պետ, գլխ. հաշվապահ Կ. Խաչատրյանը: Որոշվեց հավանություն տալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2019թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվների նախագծերին և երաշխավորել դրանք ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:

Զեկուցման վերաբերյալ ելույթ ունեցավ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ Ա. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Պոլիտեխնիկը անցնող տարում ունեցել է կարևորագույն ձեռքբերումներ, մասնավորապես բժշկական ապահովագրությունը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի բարձրացումը, փորձագիտական կենտրոնի և ինովացիոն ծառայության ստեղծումը։

ՏՀՏԷ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ս. Մանուկյանն էլ նշեց, որ հաշվետվությունը առաջադրել է նոր խնդիրներ, որպեսզի մենք հաջորդ տարի կարողանանք բարձրացնել ուսումնառության որակը, ուսանողների քանակը։ Արտաքին և ներքին նոր մարտահրավերներ են առաջացել, որոնք պետք է լուծել: Կոչ եմ անում դրական եզրակացությամբ հաշվետվությունը ներկայացնել Հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը:

Պրոռեկտոր Ա. Գրիգորյանը նշեց, որ 2018թ. «Բանբեր» ամսագրի 4 սերիաները, սկսած 2012թ-ից, որոնք ընդգրկում էին 549 հոդվածներ, ներմուծվեցին ռուսական էլեկտրոնային շտեմարանի մեջ։ Այսօր արդեն այդ հոդվածները գտնվում են շրջանառության մեջ և համալսարանը կունենա վարկանիշային լուրջ փոփոխություններ։ Այս ներմուծումից հետո համալսարանը գտնվում է 2-րդ տեղում ԵՊՀ-ից հետո։

Ելույթով հանդես եկավ նաև պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը: Նա շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ո. Մարուխյանին՝ հաշվետվությունը համառոտ, համակարգված կազմելու և ներկայացնելու համար: «Հաշվետվությամբ մենք փորձում ենք 1 տարվա կատարածը վերաարժևորել, և այն հիմք է ստեղծում պլանավորել հաջորդ տարվա իրականացվելիք աշխատանքը։ Շատ կարևոր է, որ ստեղծվի ընդունելության կազմակերպման շուրջտարյա գործող կառույց, քանի որ հաշվետվության տվյալներից ելնելով, մասնավորապես, բակալավրի կրթական ծրագրով սովորում են համալսարանի ուսանողների 63,9%, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 10,3%, և այս առումով ակնհայտ է, որ մագիստրոսի կրթական ծրագրով համալսարանը հսկայական աշխատանքներ ունի կատարելու։ Մեծ աշխատանքներ պետք է տարվի նաև հեռակա ուսուցման ձևով, քանի որ քիչ չեն այն ձեռնարկությունները, որտեղ աշխատում են մասնագետներ, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակել հեռակա ուսուցմամբ»-նշեց նա:

Պրոռեկտոր Ռ․Աղգաշյանն իր ելույթում նշեց, որ անցնող տարում համալսարանն ահռելի աշխատանքներ է կատարել իր գործունեության բոլոր ոլորտներում և շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը ձևակերպվի պատշաճ կերպով։ Նա կոչ արեց դրական եզրակացությամբ հաշվետվությունը ներկայացնել Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը: «Կուզենայի մեկ բանի վրա հրավիրել բոլորի ուշադրությունը։ Որոշ դեպքերում համալսարանը ունի անբարենպաստ պայմաններ, սուղ միջոցներ, և այս պայմաններում մեր բուհի ձեռքբերումները ևս համարում եմ լուրջ հաջողություններ: Սակայն սա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են։ Կուզենայի կենտրոնանալ միջազգայնացման հարցի մեկ ասպեկտի վրա։ Ինչպես նշվեց մեր միջազգայնացման ցուցանիշները բավականին տպավորիչ են և այդ ցուցանիշներով միայն զիջում են ԵՊՀ-ին։ Միջազգային գործունեությունը ոչ թե ինքնանպատակ գործունեություն է, այլ գործունեության այն ոլորտներից մեկը, որը համալսարանին հնարավորություն է տալիս զարգանալ։ Այսօր համալսարանները ձեռնարկատիրական գործունեություն են վարում, բառի լավ իմաստով, մասնավորապես, հետազոտական, կրթական ծառայություններում, ինչը պետք է համալսարանին հնարավորություն տա եկամուտների աղբյուրի դիվերսիֆիկացման համար»-նշեց նա:

Ռեկտոր Ո. Մարուխյանը ամփոփելով ելույթները՝ նշեց, որ համալսարանի հաշվետվու­թյունը մեկ անձի հաշվետվություն չէ, դա մի ամբողջ կոլեկտիվի կատարած աշխատանքի արդյունքն է և արձանագրեց այն թերությունները, որտեղ համալսարանը դեռևս խնդիրներ ունի լուծելու։ Նշվեց նաև, որ համալսարանի աշխատակազմը ունի և´ աշխատելու ունակություն, և´ կազմակերպչական ձիրք, ուստի միայն և միայն հարկավոր է լինել այս հաստատության պատրիոտը և չնչին անհաջողության դեպքում թևաթափ չլինել։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, հատկապես քննարկմանը մասնակցած անձանց, որոնք ոչ թե արժևորեցին զեկուցումը, այլ նաև բոլորի իրականացրած աշխատանքը։

Օրակարգային 3-րդ հարցի վերաբերյալ լսվեց պրոռեկտոր Մ․Բաղդասարյանի հաղորդումը՝ Գյումրու մասնաճյուղի կանոնադրության (երկրորդ խմբագրությամբ) նախագծի քննարկման մասին։ Նշվեց, որ Գյումրու մասնաճյուղի կանոնադրության 1-ին տարբերակը հաստատվել է 2016թ. փետրվարի 9-ին։ Մասնաճյուղի կառուցվածքային փոփոխություններից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնադրության մեջ իրականացնել փոփոխություններ, այսինքն՝ բերվել է այն իրավիճակին, որը ճշգրտորեն համընկնում է այսօրվան։ Գիտական խորհուրդը հավանություն տվեց կանոնադրության նախագծին և երաշխավորեց այն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։

Օրակարգային 4-րդ հարցի վերաբերյալ լսվեց ՈՒՄՎ պետ, պրոռեկտոր Կ.Արզումանյանի հաղորդումը` ՀԱՊՀ 2018 թ. հրատարակչական պլանի կատարողականի և 2019 թ. հրատարակ­չական պլանի հաստատման մասին։ Նշվեց, որ 2018թ. ՀԱՊՀ հրատարակչական պլանում ընդգրկված էր 121 աշխատանք, որոնցից 12-ը հանվել է ամբիոնների զեկուցագրերով՝ պրոռեկտորի համաձայնությամբ, 3-ը տեղափոխվել է 2019թ. հրատարակչական պլան՝ ամբիոնների առաջարկությամբ, չի ներկայացվել 5 աշխատանք, ավելացել է 6 արտապլանային աշխատանք: Այնուհետև պրն. Կ.Արզումանյանը ներկայացրեց 125 ուսումնամեթոդական աշխատանքներ ընդգրկող ՀԱՊՀ 2019թ. հրատարակչական պլանը, որը հաստատվեց միաձայն:

Գիտական խորհուրդը ավարտեց 2018 թվականի իր աշխատանքները: