Պոլիտեխնիկում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը

Պոլիտեխնիկում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Հասարակական գիտությունների, Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայաստանի Առաջին Հանրապետություն-100», «ՀԱՊՀ-85» վերտառությամբ միջոցառումը: Ներկա էին ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը իր խոսքում նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանն այժմ կառուցվածքային էական փոփոխությունների ու տեխնիկական վերազինման փուլում է, իսկ այդ ամենի հեռահար նպատակը՝ տեխնոլոգիական ոլորտում մրցունակ կրթություն ապահովելն ու բարձրորակ մասնագետներ պատրաստելն է:

Հոբելյանական միջոցառման ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներն կարևորեցին առաջին հանրապետության ստեղծման ու անկախ պետականության հիմնադրման պատմական նշանակությունը, ինչպես նաև անդրադարձան Պոլիտեխնիկական համալսարանի անցած երկարամյա ուղուն ու նախորդ 8 տասնամյակների ընթացքում երկրի կրթական ու գիտական կյանքում նրա ունեցած նշանակալի ավանդին: