COAF Smart կենտրոնի Կոթիի ռոբոտաշինության խմբակի սաների վերապատրաստումը Պոլիտեխնիկում

COAF Smart կենտրոնի Կոթիի ռոբոտաշինության խմբակի սաների վերապատրաստումը Պոլիտեխնիկում

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները սույն թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը հյուրընկալել էին Տավուշի մարզի COAF Smart կենտրոնի Կոթիի ռոբոտաշինության խմբակի սաներին:

 Պատանիներին հնարավորություն էր ընձեռնվել մեկ շաբաթ անընդմեջ անցնել վերապատրաստման  դասընթացներ, ձեռք բերել բազում նոր գիտելիքներ և էլ ավելի զարգացնել և ամրապնդել իրենց ունակությունները:

Մեկ շաբաթյա հագեցած ծրագրի շրջանակներում պատանիները սովորեցին աշխատել LabVIEW ծրագրային միջավայրում, ուսումնասիրեցին էլեկտրական տարրերի աշխատանքի սկզբունքները, փորձեցին տարբեր բարդության շղթաներ հավաքել ու չափումներ իրականացնել, ինչպես նաև ծանոթացան Arduino  սարքին և դրա ծրագրային ապահովմանը:

ՀԱՃԼ կրթական ինժեներների հետ միասին նրանք հնարավորություն ունեցան ոչ միայան մասնակցել դասընթացների, այլև ծանոթանալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին և նրա ենթակառուցվածքներին, այցելեցին անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա, Երևանի Ինժեներական քաղաք և Գիտությունների թանգարան:

Հույս ունենք, որ Պոլիտեխնիկում անցկացրած այս մեկ շաբաթnիր ուրույն դերը կունենա  մասնագիտության ճիշտ ընտրության հարցում:  Իսկ մենք սիրով կսպասենք մեր ապագա ինժեներներին: