Startup boost weekend

Startup boost weekend

Startup Boost Weekend-ը 54 ժամյա միջոցառում է՝ միտված՝ ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում: Երեք օրվա ընթացքում ուսանողները կզգան այն բոլոր վերելքներն ու վայրէջքները, լարվածությունն ու զվարճանքը, որոնք ձևավորում են ստարտափների առօրյա կյանքը: Գաղափարները իրականություն դարձնելուն զուգահեռ, ուսանողներին հնարավորություն կտրվի հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, ովքեր պատրաստ կլինեն օգնել ուսանողներին։
Սա առանձնահատուկ հնարավորություն է տարբեր մասնագիտությունների տեր ուսանողների համար. ծրագրավորողները, դիզայներները, մարկեթոլոգները կամ պարզապես ստարտափներով ոգեշնչված անձինք միավորվում են և ձևավորում նոր թիմեր:
Միջոցառումը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձևավորելու նպատակով:
Սկսելով ուրբաթ օրվա երեկոյան pitch-երից և շարունակելով թիմերի ձևավորմամբ՝ բիզնես մոդելի զարգացումը, հաճախորդների հարցազրույցները, նախատիպերի ձևավորումը, deck design-ը և ընդհանուր միջոցառումը իրենց գագաթնակետին են հասնում փորձառու ձեռներեցներին 4 րոպեանոց պրեզենտացիաներ ներկայացնելով: Տպավորիչ մրցանակները նախատեսված են հաղթող թիմերին առավել ոգեշնչելու համար:

Լրացրե՛ք դիմում-հայտը՝ հետևելով նշված հղմանը. Դիմում-հայտ:

Գրանցման վերջնաժամկետը՝ 08.09.2018