Պոլիտեխնիկի Քոլեջում ընդունելությունը շարունակվում է

Պոլիտեխնիկի Քոլեջում ընդունելությունը շարունակվում է

Պոլիտեխնիկի Քոլեջում ընդունելությունը շարունակվում է. սովորել ցանկացողների դիմում-հայտերը կընդունվի մինչև ս.թ. օգոստոսի 25-ը՝ Պոլիտեխնիկական համալսարանի (Տերյան 105) 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ճեմասրահում և Քոլեջում (Մանանդյան 36):

 


Աղյուսակում ներկայացված է 166 տեղի համար հայտագրված դիմորդների թիվը:

 

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 185 տեղի համար դիմել էր 352 աշակերտ:

Չնայած այն հանգամանքին, որ այս տարի հանրապետության բոլոր քոլեջներում 25%-ով տեղերի թիվը նվազել է, Պոլիտեխնիկի Քոլեջում այն կազմել է 10%: Այս տարվա դիմորդների թվաքանակից կարելի է արձանագրել, որ ավելի բարձր մրցույթ է ենթադրվում:

Միջին մասնագիտական կրթական համակարգում Պոլիտեխնիկի Քոլեջն այսօր բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից  է, և դա ամենօրյա ազնիվ և բարեխիղճ աշխատանքի արդյունք է: Նախկինում ևս Քոլեջն ունեցել է նույն հնարավորությունները, իննչ այսօր, սակայն, լիարժեք չի օգտագործել:  Երբ Քոլեջի ուսանողը գիտակցում է, որ Պոլիտեխնիկի ողջ նյութատեխնիկական բազան կարող է նաև ինքն օգտագործել, բնականաբար, ոգևորվում է: Մենք նույն այդ լաբորատորիաները փորձում ենք օգտագործել հնարավորինս շատ՝ ավելի բանիմաց մասնագետներ պատրաստելու նպատակով: Դրան զուգահեռ այժմ Քոլեջում գործում են ներքին կարգապահական կանոններ, որոնք աշխատում են առանց շեղումների: Քոլեջը հնարավորինս ապահովում է մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով: Կարծում եմ Քոլեջի վարկանիշի բարձրացման հիմնական պատճառները սրանք են:

Էլբակ Էլբակյան

Պոլիտեխնիկի Քոլեջի տնօրենի պաշտոնակատար

 

Նշենք, որ ընդունելության մրցույթն իրականացվելու է օգոստոսի 28-ին և կհրապարակվի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո: