«Արտադրական պրակտիկա 2018» ծրագիր

«Արտադրական պրակտիկա 2018» ծրագիր

ANEL-ը «ԵԻԱ Ինժեներինգ»-ի հետ համատեղ հուլիսի 2-ից մեկնարկել է «Արտադրական պրակտիկա 2018» ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ՀԱՊՀ 3-րդ կուրսի ավելի քան 80 ուսանողներ:

Ծրագիրը նպատակ ունի խթանել ուսանողների ներգրավվածությունը ճարտարագիտական ոլորտի ընկերությունների ամենօրյա աշխատանքներին: Ապահովել համապատասխան մասնագիտական ոլորտներում հիմնարար գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերման գործըթացը:

Մեկնարկած ծրագիրն իր ձևաչափով ընձեռում է անփոխարինելի հնարավորություն համատեղ աշխատել մասնագիտությանը մոտ ոլորտի ինժեներների հետ և ստեղծում նախադրյալներ հետագա մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

«ԵԻԱ Ինժեներինգ»-ը հանդիսանում է ինժեներական ընկերությունների համախումբ, որոնք շուկա են հանում ծրագրային և սարքավորումային ինժեներական լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ միկրոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը, հեռահաղորդկցությունը, էներգետիկան, IoT-ին և այլն: